«Հրապարակ». Եվրոպան եւ Վենետիկի հանձնաժողովը դեմ են դեկտեմբերին ընտրություններ անցկացնելուն

«Հրապարակ». Եվրոպան եւ Վենետիկի հանձնաժողովը դեմ են դեկտեմբերին ընտրություններ անցկացնելուն
Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Եվրոպան եւ հատկապես Վենետիկի հանձնաժողովը դեմ են դեկտեմբերին ընտրություններ անցկացնելուն։ «Անընդունելի է փոխել Ընտրական օրենսգիրքը եւ դրանից 1 ամիս հետո գնալ ընտրությունների․ սա է Վենետիկի կարծիքը»,- ասացին մեզ։ Ինչ վերաբերում է Ստրասբուրգ մեկնած Լենա Նազարյանին, ապա նա հանդիպել է ԵԽԽՎ նախագահի, աշխատակազմի ղեկավարի հետ, փոխանցել իշխանությունների տեսակետը։



«Նա չունի Վենետիկի հանձնաժողովի հետ բանակցելու լիազորություններ, եւ այդքան էլ հեշտ չէ վերջիններիս ինչ-որ բան համոզել, իրենց որդեգրած սկզբունքներից հետ կանգնեցնել»,- ասաց մեր աղբյուրը։ Վենետիկի հանձնաժողովի նախագահ Բուքիքիոն, սակայն, ասել էր՝ կարող է եւ արագ ռեժիմ կիրառվել։ «Արագ, բայց ո՛չ 10 օր կամ 1 ամիս»։ Հայտարարությա՞մբ հանդես կգան։ «Ոչ, իրենք գտնում են ասելիքը տեղ հասցնելու ձեւը»։