Անգելա Մերկելի դաշինքը նոր հակառեկորդ է գրանցել

Անգելա Մերկելի դաշինքը նոր հակառեկորդ է գրանցել
Գերմանիայում Անգելա Մերկելի կողմից ղեկավարվող քաղաքական դաշինքը նոր հակառեկորդ է սահմանել։ Ըստ [**Bild am Sonntag**](https://www.bild.de/politik/startseite/politik/politik-16804552.bild.html) պարբերականի, սոցհարցումների արդյունքները ցույց են տվել, որ ՔԴՄ/ՔՍՄ դաշինքի աջակիցների թիվը կազմում է 26 տոկոս։ Երկրորդ տեղում Սոցիալ-Դեմոկրատական կուսակցությունն է եւ «Կանաչների կուսակցությունը»՝ 17-ական տոկոսով, իսկ ահա «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը ունի 15 տոկոս աջակցություն եւ եզրափակում է եռյակը։ Նախորդ հարցման արդյունքներով Մերկելի դաշինքը ուներ 27 տոկոս աջակցություն։