Մեգան Մարքլն ու արքայազն Հարրին երեխա կունենան

Մեգան Մարքլն ու արքայազն Հարրին երեխա կունենան
Բրիտանական թագավորական ընտանիքում համալրում է սպասում։ Այքայազն Հարրին եւ Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլը գարնանը երեխա կունենան։ Այս մասին հայտնում է BBC-ն վկայակոչելով Քեսինգտոնան պալատի տարածած հայտարարությունը։ Նշենք, որ արքայական զույգը ներկայումս ճամփորդում է Ավստրալիայում եւ Նոր Զելանդիայում։ Ապագա արքայազնը կամ արքայադուստրը կհամալրի նաեւ գահի հավակնորդների ցանկը, լինելով յոթերորդ հավակնորդը Բրիտանական թագի հանդեպ։ Արքայական ընտանիքն ու թագուհի Եղիսաբեթ 2-րդը այս ուրախալի լուրի մասին իմացել են ուրբաթ օրը՝ Վինձորյան պալատում արքայադուստր Եվգենիայի ամուսնության ժամանակ։ Պտուղը տասներկու շաբաթական է։  Ի դեպ սա այքայազն Հարիի եւ Մեգանի առաջին ճամփորդությունն է եւ նրանք կրկնում են Հարիի հոր՝ արքայազն Չարլզի եւ Ուելսի արքայադուստր Դիանայի ուղեգիծը որոնց առաջին ճամփորդությունը նույնպես եղել է Ավստրալիայում եւ Նոր Զելանդիայում։