Կարևորը Մանե Թանդիլյանի ստորագրությունը կա․ տեսանյութ

Կարևորը Մանե Թանդիլյանի ստորագրությունը կա․ տեսանյութ
«Զատիկ» մանկատան նախկին սաների դժվարին կյանքի մասին գրել ենք բազմից։ Մելինեն, ով շուրջ 1 ամիս մյուս սաների հետ միասին կառավարության շենքի առջև նստացույց է իրականացնում, այսօր **«Հրապարակին»** ներկայացրեց փաստաթղթեր, ըստ որոնց կառավարության 10․09․2015 N061-ն որոշմամբ մինչև 15․10․2018 թվականը պետք է իրենց բնակարան հատկացվեր, սակայն այդպես էլ չի հատկացվել․



«Մենք՝ «Զատիկ» մանկատան սաներս, նորից մեր նստացույցը իրականացնում ենք։ Տիկին Թանդիլյանը վարչապետին պատասխան է ուղարկել, որ մինչև այսօր՝ հոկտեմբերի 15-ը, ինձ բնակարան հատկացնեին, բայց թվերով ու տվյալներով ներկայացել եմ, ոչ մի բան չեն հատկացրել»,- «Հրապարակի» հետ զրույցում ասաց Մելինե Պլանուկյանը։



Մանրամասն՝ տեսանյութում։