50 Cent-ն առաջարկել է Հաբիբին 2 միլիոն դոլար՝ «Բելատոր» տեղափոխվելու համար

50 Cent-ն առաջարկել է Հաբիբին 2 միլիոն դոլար՝ «Բելատոր» տեղափոխվելու համար
Հայտնի ամերիկացի ռեփ կատարող Քյերթիս Ջւեքսոնը, որ հայտնի է ավելի «50 սենթ» բեմական կեղծանունով, հայտարարել է, որ հնարավոր է Հաբիբ Նուրմագոմեդովը հեռանա Բացարձակ մենամարտերի առաջնությունից։ Ինչպես փոխանցում է «Советский спорт»-ը, թվիթերյան իր էջում ռեփերը գրել է, որ դատապարտում է UFC-ի պահվածքը եւ առաջարկել, որ Հաբիբը տեղափոխվի «Բելատոր»՝ դրա դիմաց առաջարկելով երկու միլիոն դոլար։



«Այն, թե ինչպես Բացարձակ մենամարտերի առաջնությունը վարվեց Հաբիբի հետ, սխալ է։ Չէ որ նրանք նույն բանն արեցին նաեւ Քոնորի հետ։ Կվճարեմ երկու միլիոն դոլար կանխկին հենց այսօր, եթե Հաբիբը ինձ համար մենամարտի Բելատորում»,- գրե է ռեփերը։