Ինչու է Ջոն Բոլթոնը այցելելու Ռուսաստան եւ Կովկաս

Ինչու է Ջոն Բոլթոնը այցելելու Ռուսաստան եւ Կովկաս
ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը լրագրող Հյու Հյուիտի հետ զրույցի ընթացքում ներկայացրել է, թե ինչու է այցելելու Ռուսաստան։ Ըստ Բոլթոնի, առաջիկա 10 օրերի ընթացքում նա կայցելի Մոսկվա եւ ապա Կովկաս։



«Այցի նպատակը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի զրույցի արդյունքների համեմատ առաջ շարժվելն է, որը տեղի է ունեցել Հելսինկիում։ Խոսելու եմ ռուս-ամերիկյան հարաբերությունների մասին՝ հասկանալու համար այն բոլոր ոլորտները, որտեղ կարող են առաջընթաց ունենալ եւ այն ոլորտները, որտեղ կան դեռեւս պլոբլեմներ»,- ասել է խորհրդական Բոլթոնը։



Կովկասյան այցելության նպատակը այն աշխարհագրական դիրքի կարեւորության գնահատումն է, որպիսին ունի Կովկասը Իրանի, Ռուսաստանի եւ Թուրքիայի հետ հարաբերություններում։ Ուշագրավ է այն, որ ԱՄՆ նախագահի՝ Ազգային անվտանգության հարցերով խորհրդականը անդրադարձել է նաեւ ամերիկյան ընտական գործընթացներին՝ նշելով, որ այլեւս չի տեսնում վտանգներ, որ Ռուսաստանը կարող է միջամտել այդ գործընթացներին։ Չափազանց հետաքրքրական է այն, որ Միացյալ Նահանգները ներկայումս նման սպառնալիքներ տեսնել սկսել է Պեկինից, ինչի մասին հայտարարել էր նաեւ ԱՄՆ փոխնախագահ Մայքլ Փենսը։