ՊՈԱԿ-ի Հովհանես Մովիսիսյանն առաջադրվել է

ՊՈԱԿ-ի Հովհանես Մովիսիսյանն առաջադրվել է

Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համալրման նպատակով փաստաթղթերի ընդունումն ավարտվել է։ Հայտնի են թեկնածուների անունները, որոնք 13-ն են.

Վարդան Ալեքսանյան – 2015-2019թ․թ․«Շիրակի հանրային հեռուստառադիոընկերություն», ռեժիսոր,
Ստեփան Մարտիրոսյան – 2016-2020 թ․թ․ «ԱՐ» հեռուստաընկերություն, ռեժիսոր,
Վազգեն Ավետյան – 2016-2020 թ․թ․ «Պանարմենիան Մեդիա Գրուպ», գլխավոր տնօրենի խորհրդական,
Հովհաննես Թովմասյան – 2018 թ․-ից «Երեմյան փրոջեքթս» ընկերության գեղարվեստական ղեկավար,
Արթուր Սահակյան – Armenian News Network-ի հիմնադիր, ղեկավար և հեռուստամեկնաբան, “30 minutes” (AMGA TV, Գլենդեյլ, ԱՄՆ) հաղորդաշարի հեղինակ և վարող,
Ռուդիկ Տեր-Գալստյան - «Ֆակտորի փրոդաքշն» ՍՊԸ հիմնադիր, 2013-2017 թ․թ․ Հանրային հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսեր,
Հովհաննես Մովսիսյան – ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ, տնօրեն,
Արմեն Սարգսյան – տեղեկատվության ոլորտի և մեդիա կառավարման մասնագետ, Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի պաշտոնակատար,
Արմեն Պահլավունի – Հանրային հեռուստաընկերության ձայնային ապահովման բաժնի ղեկավար,
Ռուբեն Թումանյան – ռեժիսոր, պրոդյուսեր, 2010-2013 թ․թ․ Հանրային հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսեր,
Արման Չիլինգարյան – Հայաստանի կինեմատոգրաֆիստների անդամ, 2013-2020 թ․թ․ «ԱՐ» հեռուստաընկերության գլխավոր ռեժիսոր,
Նունե Էլմասյան – 2000 թ․-ից Հ2 հեռուստաընկերության ժամանցային ծրագրերի գլխավոր ռեժիսոր,
Արմեն Ահարոնյան, 2003-2009 թ․թ․ Հանրային հեռուստաընկերություն, հեռուստաօպերատոր:
Համաձայն մրցույթի սահմանված կարգի՝ մրցութային հանձնաժողովը 5 աշխատանքային օրվա ընթացքում կուսումնասիրի ներկայացված փաստաթղթերը և որոշում կընդունի մրցույթում հաղթող ճանաչելու մասին։ Անհրաժեշտության դեպքում հանձնաժողովը կարող է մրցույթի մասնակիցների հետ անցկացնել հարցազրույց։