Եզակի գիտական փորձարկում է իրականացվել Չինաստանում

Եզակի գիտական փորձարկում է իրականացվել Չինաստանում
Չինաստանի Գիտությունների ակադեմիայի գիտնականները հայտարարել են, որ հաջողությամբ ավարտել են եզակի փորձարկում։ Նրանք կարողացել են երկու էգ առնետներից ստանալ նոր սերունդ՝ գենային ինժեներիայի միջոցով՝ վերափոխելով առնետների ԴՆԹ-ի կազմի որոշ գեներ։



Այս մասին հայտնում է BBC-ն։ Գիտնականները նշում են, որ իրենց փորձի արդյունքում ծնված առնետի ձագերը, որոնք թվով երկուսն են, ներկայումս իրենց լավ են զգում, եւ դեռեւս նկատելի չէ այն հանգամանքը, որ նրանց մոտ առկա է գենետիկ կոդի փոփոխություն։ Ուշագրավ է այն, որ փորձարկումը նախ կատարվել է երկու արական սեռի առնետի վրա, սակայն այն հաջողություն չի ունեցել, որից հետո արդեն փորձարկումն իրականացվել է երկու էգ առնետի վրա։ Փորձարկումների ժամանակ իրականացվել է գենետիկ ինժեներիայում կիրառվող գենային խմբագրման մեթոդը։