Տհաճ միջադեպ՝ Հանրայինի եթերում

Տհաճ միջադեպ՝ Հանրայինի եթերում
Այսօր տհաճ միջադեպ է գրանցվել Հանրայինի նոր՝ «Խաղի կանոններ» հաղորդման ժամանակ, որը վարում է հայտնի հեռուստահաղորդավար Արմեն Դուլյանը: Նկարահանումների կեսից հյուրերից մեկը՝ Ռեֆորմիստական կուսակցության ղեկավար Վահան Բաբայանը, ցուցադրաբար լքել է տաղավարը:



Նա վիրավորվել է Դուլյանի այն դիտարկումից, թե Երեւանի ավագանու ընտրություններին 1մլն ընտրողից ընդամենը 800 ձայն ստացած կուսակցությունը ինչ հույսով է դեկտեմբեին սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրություններին հայտ ներկայացնելու: Հարցադրումից հետո Բաբայանը հեռացել է տաղավարից։



«Տպավորություն էր, որ ինձ հրավիրել էր սեւացնելու համար, դա հաղորդավարին հարիր պահվածք չէ, ակնհայտ հակաքարոզչություն էր տարվում հեգնական տոնով»,- մեզ հետ զրույցում Բաբայանն այսպես արձագանքեց միջադեպին՝ հավելելով. «Նույնիսկ եթե մեզ ձայն է տվել ութ հարյուր մարդ, ոչ մեկին թույլ չեմ տա այդ մարդկանց արհամարհել, նրանք գոյության իրավունք ունեն, որքան Նիկոլ Փաշինյանին ձայն տված 80 տոկոսը»: Հաղորդման մյուս բանախոսները եղել են ՕԵԿ մամլո խոսնակն ու ակտիվիստ Կարեն Հարությունյանը: Չնայած միջադեպին, Հանրայինը որոշ տեղեկություններով պատրաստվում է հաղորդումը հենց այդպես եթեր հեռարձակել: