Հատուկ շնորհակալություն Էդուարդ Նալբանդյանին (ուղիղ)

Հատուկ շնորհակալություն Էդուարդ Նալբանդյանին (ուղիղ)
«Ավարտվեց Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովը»։ Այս գրառմամբ քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջի ուղիղ միացմամբ կիսվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։



Նա նշեց, որ գագաթնաժողովը Հայաստանում կազմակերպելու մասին որոշումը կայացրել են դեռ 2016 թ–ին. «Գագաթնաժողովը Հայաստանում անցկացնելու գործում շատ մեծ է ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Էդուարդ Նալբանդյանի դերակատարությունը։ Հատուկ շնորհակալություն Էդուարդ Նալբանդյանին այդ ջանքերի համար»։