Արդյոք Թրամփն ու Պուտինը կհանդիպե՞ն նոյեմբերի 11-ին

Արդյոք Թրամփն ու Պուտինը կհանդիպե՞ն նոյեմբերի 11-ին
Ռուսաստանի ԱԳ նախարարությունը պարզաբանել է, թե արդյոք հնարավո՞ր է Ռուսաստանի եւ ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Դոնալդ Թրամփի հանդիպումը այս տարվա նոյեմբերի 11-ին, Առաջին աշխարհամարտի ավարտի հետ կապված Ֆրանսիայում կայանալիք հանդիսավոր միջոցառումներին։



Ըստ ռուսական արտաքին քաղաքական գերատեսչության, ռուսական կողմը մշտապես պատրաստ է Միացյալ Նահանգների հետ բարձր մակարդակի հանդիպումների, սակայն հանդիպման կայանալու հնարավորության հետ կապված ամեն բան կախված է ամերիկյան կողմի հետաքրքրվածությունից։