Լուսանկարներ՝ երեկվա պաշտոնական ընթրիքից հետո

Լուսանկարներ՝ երեկվա պաշտոնական ընթրիքից հետո
Մենք այսօր գրել էինք, որ երեկ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, նրա կինը, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միկայել Ժանն ու նրա ամուսինը, Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն և մյուս երկրների ներկայացուցիչները ընթրել են «Դվին» հյուրանոցում։



Տեղեկացանք նաեւ, որ Ֆրանկոֆոնիայի գլխավոր բանկետը կազմակերպվել է «Արտ Լանչ» ընկերության հիմնադիր Բակուր Մելքոնյանի գլխավորությամբ։ Սնունդը նույնպես նրանք են տրամադրել։ Ի տարբերություն մյուս հյուրերի, ընթրիքից հետո նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանը գնացել եւ շնորհակալություն է հայտնել սպասարկողներին եւ բոլորի հետ լուսանկարվել։