Սեյրան Սարոյանի վիճակը վատացել է

Սեյրան Սարոյանի վիճակը վատացել է
Վերջին շրջանում տեղեկություններ են շրջանառվում, որ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը արտագաղթել է եւ արդեն երկու ամիս է բնակվում է Մոսկվայում։ Մեզ հետ զրույցում Սեյրան Սարոյանի օգնական Գեւորգ Ստեփանյանը հերքեց արտագաղթելու մասին լուրերը՝ ասելով, որ Սարոյանը մոտ երկու ամիս է Մոսկվայում բուժման կուրսեր է անցնում։ Նա արդեն մի քանի տարի է անոթային հիվանդություն ունի եւ պարբերաբար բուժվում է մեկ Մոսկվայում, մեկ Երուսաղեմ եւ այլուր։



Հիմա պարզվում է՝ վիճակը վատացել է եւ, օգնականի խոսքով, երկար բուժման անհրաժեշտություն է առաջացել․«Ռուսաստանում բուժման կուրսեր է անցնում եւ վիճակն այնքան վատ է, որ չեն թույլատրում ինքնաթիռ նստել։ Երբ բուժումները կավարտվեն, անպայման կվերադառնա»,- ասաց օգնականը՝ չկարողանալով ասել, թե երբ կավարտվի բուժումը։