Եվրասիական բանկից Բելառուսին է փոխանցվել 200 միլիոն դոլար

Եվրասիական բանկից Բելառուսին է փոխանցվել 200 միլիոն դոլար
Եվրասիական Զարգացման բանկը Բելառուսին է փոխանցել 200 միլիոն դոլար՝ Եվրասիական կայունացման եւ զարգացման հիմնադրամի ֆինանսական հոսքուղու շրջանակներում։ Այս մասին հայտնում է** **«[**РИАНовости»**](http://ria.ru/) լրատվական գործակալությունը։ Սա արդեն նույն ֆինանսական հոսքուղու շրջանակներում թվով վեցերորդ հատկացումն է, իսկ մինչ այս ընդհանուր առմամբ նույն հոսքուղով Բելառուսին հատկացվել է 1,8 միլիարդ դոլար։



Պարբերականը, վկայակոչելով ԵԱԶԲ-ի հրապարակած հայտարարությունը, հաղորդում է, որ Բելառուսի ֆինանսների նախարարության եւ ԵԱԶԲ-ի միջեւ կնքված համաձայնագրի համաձայն ընդհանուր հատկացումը կազմելու է 2 միլիարդ դոլար եւ ըստ այդմ, եւս մեկ հատկացում 200 միլիոն դոլարի դեռեւս լինելու է։