Թե ինչպես Վլադիմիր Պուտինը Կրեմլում ընդունեց 23 դեսպանների հավատարմագրերը

Թե ինչպես Վլադիմիր Պուտինը Կրեմլում ընդունեց 23 դեսպանների հավատարմագրերը
Հոկտեմբերի 11-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում ընդունեց 23 դեսպանների հավատարմագրերը։ «Կոմերսանտը» ներկայացնում է այդ արարողության նրբությունները։ Արարողությունը տեղի է ունեցել Կրեմլի Մած Պալատի Մալախիտե հյուրասրահում։ Պաշտոնապես ասվում է, որ այդ դեսպանների մի մասը Ռուսաստանում արդեն պաշտոնավարել են, սակայն պետք է նկատել, որ նրանց մեծ մասն առաջին անգամ է Ռուսաստան ոտք դրել։



«Որպես կանոն սպասման պահերը այլոց աչքից հեռու է պահվում, սակայն լրագրողները մուտք գործեցին Կրեմլի Ալեքսանդրովյան սրահ շատ ավելի շուտ, քան դեսպանները դուրս եկան Մալախիտե հյուրասրահից, եւ լրագրողները կարող էին ոչ-պաշտոնական պահերը ֆիքսել դեսպանների սպասման։ Ես ուշադրություն դարձրեցի, որ դեսպանների մեծ մասը անծանոթ էին իրար եւ խմբվել էին սեղանիկների շուրջ, որոնց վրա սիմվոլիկ նախուտեստ էր դրված՝ կարմիր եւ սպիտան ձկան բուտերբրոդները չհաշված։ Չեմ վարանի ասել՝ խմբվել էին ըստ ռասայական պատկանելիության։ Այսպես, 4-6 հոգանոց երկու սեղանիկի շուրջ հավաքվել էին նրանք, որոնց ԱՄՆ-ում կասեին աֆրո-ամերիկացիներ։ Նրանք իրենց հանգիստ ու հարմարավետ էին զգում։ Տպավորություն կար, որ նրանք կարիք էլ չունեին ծանոթանալու։ Նրանք բարեկամացել էին նույն ակնթարթում, հասկանալով, որ միասնական լինելը, ամեն պարագայի, ավելի ապահով է։ Նույն սեղանի շուրջ երկու հնդիկներ էին նստած։ Նրանցից մեկը՝ Ռուսաստանում Հնդկաստանի նոր դեսպան Դաթլա Բալա Վենոաթեշ Վարման կարծես թե մյուս դեսպանների հետ վաղուց էր ծանոթ։ Մի քանիսը, որ եվրոպացու էին նման, հստակ բաժան բաժան էին կանգնել, սակայն հավաքված հյուրասրահի մյուս հատվածում։ Այստեղ էին Ռուսաստանում Հունգարիայի դեսպան Նորբեր Կոնկոյան եւ նորվեգական դեսպան Ռունե Ռեսալանդը։ Պալաուհի Հանրապետության դեսպան Ֆրենսիս Մարիուր Մացուտարոն մեկուսի էր կանգնած։ Նրա նստավայրը Տոկիոն է։ Պալաուի բնակչությունն այնքան էլ խիտ չէ ու կարծես թե նա սովոր էր մենակության։ Բացի այդ, այնտեղ ցամաքի ամեն մի հողակտորը խիստ հաշվարկի տակ է»։