«Իրավունք». Հավանաբար, ՀԱՊԿ ԽՎ-ն Հայաստանից կտեղափոխեն այլ երկիր

«Իրավունք». Հավանաբար, ՀԱՊԿ ԽՎ-ն Հայաստանից կտեղափոխեն այլ երկիր
«Իրավունք» թերթը գրում է. Մինչ Նիկոլ Փաշինյանը հպարտանում է իր կարծիքով, չտեսնված իրադարձությամբ՝ Ֆրանկոֆոնիայով, որն, ի դեպ, կազմակերպվել եւ նախաձեռնվել էր Սերժ Սարգսյանի օրոք, Հայաստանը դուրս մղվեց մի շարք կարեւոր միջոցառումներից:



Այս օրերին Հայաստանում նախատեսված բազմաթիվ միջոցառումներ չեղյալ են հայտարարվում: Մասնավորապես, հոկտեմբերի 30-ին Հայաստանում պետք է լիներ ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի եւ պատվիրակությունների լիագումար նիստը: Սակայն, ըստ ստացվող տեղեկությունների, կապված ստեղծված իրադարձությունների հետ, ՀԱՊԿ ԽՎ նիստը Հայաստանից տեղափոխվում է այլ երկիր:



Իհարկե, այդ գործի վրա առաջին քարը նետվեց Խաչատուրովի ձերբակալության ժամանակ, սակայն վերջնականապես կասկածի ցեցը ընկավ ՀԱՊԿ գործընկերների ջանը, երբ հոկտեմբերի 2-ին Նիկոլը գրավեց խորհրդարանը:



Հավանաբար, այս կերպ ՀԱՊԿ երկրների խորհրդարանականներն արտահայտում են իրենց վերաբերմունքը՝ Հայաստանում խորհրդարան ներխուժելու վերաբերյալ»:



_Առավել_ _մանրամասն՝_ _թերթի_ _այսօրվա_ _համարում_