«Ժողովուրդ». ՌԴ պաշտոն­յաները ակտիվացել են

«Ժողովուրդ». ՌԴ պաշտոն­յաները ակտիվացել են
«Ռուսաստանի Դաշնության պաշտոն­յաները վերջին շրջանում, կարծես թե, ակտիվացել են: Խոսքը հատկապես Պետդումայի ներկայացուցիչների մասին է, որոնք հաճախակի են այցելում Հայաստան, հանդիպում իրենց խորհրդարա­նական գործընկերներին:



Օրեր առաջ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն ընդունել էր ՌԴ պատգամավոր Կոնստանտին Զատուլինին: Իսկ երեկ էլ նա ընդունել է ՌԴ դաշնային ժողովի Պետական դումայի նախագահի տեղակալ Սերգեյ Նեւերովի գլխավորած պատվիրակությանը:



Արդեն այսօր էլ հենց Արա Բաբլոյանն է մեկնելու Մոսկվա: Եվ հետաքրքիր է, որ այս բոլոր այցերի ընթացքում ռուս պաշտոնյաները Նիկոլ Փաշինյանին այդպես էլ չեն հանդիպել: Եվ դա նշանակում է, որ դեռեւս խորհրդարանում ամեն դեպքում մեծամասնություն համարվող ուժի ներկայացուցիչները կարող են ՀՀ-ում ծավալվող իրադարձություններն այլ լույսից ներկայացնել:



Չնայած «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Բաբլոյանը երեկ պնդել է՝ Հայաստանում քաղաքական փոփոխությունները որեւէ կերպ չեն ազդել ՀՀ-ի եւ ՌԴ-ի միջեւ գոյություն ունեցող ռազմավարական փոխգործակցությանը: Բայց դե ՀՀԿ-ականները հրապարակային խոսքում այլ բան են ասում, մասնավոր հանդիպումներում՝ միանգամայն այլ»:



_Առավել_ _մանրամասն՝_ _թերթի_ _այսօրվա_ _համարում_