Ոչ-ոք բռնությունների իրավունք չունի խաղաղ դիտարկումներ իրականացնող քաղաքական գործիչների նկատմամբ

Ոչ-ոք բռնությունների իրավունք չունի խաղաղ դիտարկումներ իրականացնող քաղաքական գործիչների նկատմամբ
Ազատություն կուսակցության անունից խորը վրդովմունք եմ հայտնում Մարալիկում կատարվածի հանդեպ։ Ոչ-ոք բռնությունների իրավունք չունի խաղաղ դիտարկումներ իրականացնող քաղաքական գործիչների նկատմամբ։ Պահանջում եմ ոստիկանությունից անհապաղ պատժել Արթուր Դանիելյանի, Նարեկ Մալյանի և Գրիգոր Մինասյանի նկատմամբ արված քաշքշուկների հեղինակներին։



Չեմ կարծում, որ այս ամենը կազմակերպել է Նիկոլ Փաշինյանը։ Բայց այդ նա է, որ ժողովրդի դեմոկրատական ընդվզումը կերպարանափոխում է մոլեռանդության։ Հարց է ծագում, ո՞րն է տարբերությունը Մարալիկի խուլիգանների և Սերժ Սարգսյանի թաղային հեղինակությունների միջև։



Հրանտ Բագրատյանի ֆեյսբուքյան էջից