Հենրի Քիսինջերը սկսել է աշխատել «Վաշինգտոն-Մոսկվա-Պեկին» նոր առանցքի ստեղծման վրա․ National Review

Հենրի Քիսինջերը սկսել է աշխատել «Վաշինգտոն-Մոսկվա-Պեկին» նոր առանցքի ստեղծման վրա․ National Review
Միացյալ Նահանգները հստակորեն հասկանում է այն վտանգները, որոնք գալիս են Պեկինից։ Միաժամանակ նաեւ Վաշինգտոնում հասկանում են, որ այդ վտանգները չեզոքացնելու համար նրանք ունենալու են ռուսների օգնության կարիքը։ Այս մասին գրում է [National Review](https://www.nationalreview.com/2018/10/a-new-era-for-the-china-russia-u-s-triangle/)-ն եւ հիշեցնում, որ դեռեւս կես դար առաջ ԱՄՆ նախկին Պետքարտուղար Հենրի Քիսինջերը, ով այն ժամանակ աշխատում էր նախագահ Ռիչարդ Նիքսոնի վարչակազմում, մշակել էր ԱՄՆ երկու վտանգավորագույն հակառակորդների դեմ պայքարի ռազմավարություն։ Քիսինջերը ձգտում էր, որպեսզի այն ժամանակվա Ամերիկան սերտ հարաբերություններ ունենա Խորհրդային Միության, ինչպես նաեւ կոմունիստական Չինաստանի հետ։



Այդ ռազմավարությունը ստացել էր Վաշինգտոն-Մոսկվա-Պեկին եռանկյունի անվանումը։ Հաշվի առնելով, որ այն ժամանակ ԽՍՀՄ-ը շատ ավելի հզոր էր, քան Չինաստանը, ամերիկյան իշխանությունները հատկապես ուշադրություն էին դարձնում Պեկինին։ Սակայն ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի նախագահության տարիներին Ամերիկան մոռացավ Քիսինջերի իմաստնության մասին, իսկ նախագահ Դոնալդ Թրամփը փորձում է աշխատել հակառակ ուղղությամբ։



National Review-ն գրում է, որ երկար տարիներ Ռուսաստանն ու Չինաստանը վերապահումներով են վերաբերվել Միացյալ Նահանգներին ձգտելով օգտագործել Սիրիային, Իրանին եւ Հյուսիսային Կորեային՝ ստուգելու համար ամերիկյան ազդեցությունը։ Ու հիմա, քանի որ Մոսկվան մի փոքր ավելի տկար է, քան Չինաստանը, հարկ է, որպեսզի ամերիկյան կողմը գտնի ընդհանուր շահեր՝ ստուգելու համար չինական ուժը։ Մոսկվան, ըստ National Review-ի կարող է օգտակար լինել՝ դիմադարձելու համար չինական վտանգին, որին փորձում են դիմադրել Հնդկաստանը, Ավստրալիան, Ճապոնիան, Ֆիլիպինները, Հարավային Կորեան եւ Թայվանը։ Պարբերականը նշում է, որ Քիսինջերի «եռանկյունու» գաղափարը, ինչպես ժամանակին, այսօր էլ արդիական է եւ կարելի է ասել, որ փորձ է արվում այն կյանքի կոչել։