«Սոյուզ ՄՍ-10» արբանյակը վթարվել է

«Սոյուզ ՄՍ-10» արբանյակը վթարվել է
Տիեզերական վթար է տեղի ունեցել «Սոյուզ ՄՍ-10» արբանյակի վրա։ Այս մասին հայտնում է TACC լրատվական գործակալությունը։ Ըստ հաղորդման, վթարային իրավիճակն առաջացել է արբանյակի սրահում, որից հետո արշավախմբի անդամները՝ ռուս Ալեքսեյ Օվչինինը եւ ամերիկացի Նիկ Հեյգը վայրէջք են կատարել Ղազախստանի տարածքում։ Վայրէջքի վայրում են փրկարարական ուղղաթիռները եւ հատուկ ծառայությունների աշխատակիցները։ Հնարավոր է եղել տեսագրել վթարի պահը։ Ըստ այդմ, թռիչքի 165-րդ րոպեին լսվում է, թե ինչպես է տնօրենը ասում, որ վթարային իրավիճակ է։ «Ռոսկոսմոս»–ի ղեկավար Դմիտրի Ռոգոզինը հայտնել է, որ անձնակազմը վայրէջք է կատարել եւ բոլորը ողջ են։ Ղազախստանի ՆԳՆ–ում հայտարարել են, որ Օվչինինն ու Հեյգը իրենց նորմալ են զգում։ Հիշեցնենք, որ վերջին անգամ նման վթար, ըստ Ռոգոզինի, տեղի է ունեցել 1983 թվականին։