Նոր կուսակցություն՝ Հայաստանում «եվրոռեմոնտ» անելու համար

Նոր կուսակցություն՝ Հայաստանում «եվրոռեմոնտ» անելու համար
Կինոռեժիսոր, հասարակական գործիչ Տիգրան Խզմալյանը նոր կուսակցություն է ստեղԿինոռեժիսոր, հասարակական գործիչ Տիգրան Խզմալյանը դեռ տարիներ առաջ նոր կուսակցություն ստեղծելու մտադրություն ուներ՝ «Հայաստանի Եվրոպական կուսակցություն» անվանումով։ Այդ մասին խոսում էին դեռ 2016 թվականին եւ անգամ ծրագրում էին նոր կուսակցությամբ մասնակցել 2017-ի ընտրություններին, սակայն գործը գլուխ չեկավ։ Այժմ ծրագիրը կարծես թե իրականություն է դառնում։ Նրան է միացել նաեւ քաղաքական եւ հասարակական գործիչ Կարապետ Ռուբինյանը։ Մեզ հետ զրույցում Տիգրան Խզմալյանն ասաց, որ կուսակցության հիմնադիր ժողովը տեղի է ունենալու նոյեմբերի 6-ին, «Կոնգրես» հյուրանոցում։Նոր կուսակցություն՝ Հայաստանը «Եվրոռեմոնտ» անելու համարծում՝ «Հայաստանի Եվրոպական կուսակցություն» անվանումով։ Նրան է միացել նաեւ քաղաքական եւ հասարակական գործիչ Կարապետ Ռուբինյանը։



Հարցին՝ ի՞նչ ուղղվածություն է ունենալու կուսակցությունը, Խզմալյանը նշեց․ «Ընդդիմադի՞ր է, թե՞ իշխանամետ, կախված է ոչ միայն մեզնից։ Նպատակը պարզ է՝ Հայաստանը պետք է օր առաջ դուրս գա այդ «եսիմնոցից» եւ մտնի Եվրոմիություն ու ՆԱՏՕ. սա արտաքին քաղաքականության առումով։ Ներքին քաղաքականության առումով կարող եմ ասել՝ մեր նպատակն է Հայաստանի «Եվրոռեմոնտը»։ Մենք պայքար ենք մղելու նրա համար, որ Հայաստանը լինի Եվրոմիության եւ ՆԱՏՕ-ի անդամ, եթե Ռուսաստանը եւս դառնա Եվրոմիության անդամ, դա իր փրկությունը կլինի»։



**-Ձեր նպատակն է, որ Հայաստանը դո՞ւրս գա Եվրասիական տնտեսական միությունից։**



-Այո, նաեւ ՀԱՊԿ-ից դուրս գա։ Եվ, որ ամենակարեւորը՝ ռուս-թուրքական 1921 թվականի խայտառակ եւ ապօրինի պայմանագիրը բերենք լուրջ քննարկման եւ պահանջելու ենք դրա չեղարկումը։



**-Քաղաքական հայտնի դեմքերից ովքե՞ր են Ձեզ միացել։**



-Վաղ է դրա մասին խոսելը։ Ես չեմ գտնում, որ կարելի է քաղաքական հայտնի դեմքեր ներգրավել հատկապես մեր երկրում, մեր շրջանում, երբ տեսնում ենք, որ երեկ քաղաքական հայտնի դեմքերը այսօր հայտնվում են ճաղերի ետեւում։ Հիմնականում երիտասարդությանը եւ եվրոպական քաղաքակրթության հակված մարդկանց ենք փորձում հավաքագրել։



**-Ձեր կուսակցությունը կմասնակցի՞ դեկտեմբերին հնարավոր ԱԺ արտահերթ ընտրություններին։**



-Եթե պետական ռեգիստրը եւ այլ մարմինները հնարավորություն տան մեզ գրանցվել, ապա, այո՛, մենք կմասնակցենք ԱԺ ընտրություններին։ Դա նպատակներից մեկն է։



**-Նորաստեղծ կուսակցության համար դժվար չի՞ լինի հայտնվել ԱԺ-ում։**



-Գիտեք, իմ կարծիքով՝ Հայաստանում այսօր քաղաքական դաշտ չկա ընդհանրապես։ Փաստորեն ոչ մի քաղաքական կուսակցություն գոյություն չունի։ 70-80 կուսակցություններ, որոնք գրանցված են, հիմնականում հանդիսանում են ԿԳԲ-ի մասնաճյուղերը՝ տարբեր մականուններով, ճիշտ ինչպես մականուններով պատգամավորներ, այնպես էլ կուսակցություններն են մականուններով։ Իրականում նրանք սպասարկում են հատուկ ծառայություններին, այնպես որ մի մտահոգություն մենք չունենք։ Մարդիկ, որոնք մասնակցելու են, նրանք որոշակի փորձ ունեն հասարակական շարժումների պայքարում, կարծում եմ՝ այդ առումով խնդիր չի լինի։



**Աննա ՊԱՊԻԿՅԱՆ**