Որքան նյութական վնաս է հասցրել «Մայքլ» փոթորիկը

Որքան նյութական վնաս է հասցրել «Մայքլ» փոթորիկը
AccuWeather ընկերության մասնագետները հաշվել են, թե մոտավորապես որքան նյութական վնաս է հասցրել «Մայքլ» արեւադարձային փոթորիկը։ Այս մասին հայտնում է [Fox Business](https://www.foxbusiness.com/economy/hurricane-michael-projected-to-cause-30b-in-damage)-ը։



Ըստ այդմ, փոթորկի հասցրած վնասը կազմում է 30 միլիարդ դոլար։ Միաժամանակ նաեւ վերլուծաբանները կանխատեսում են, որ փոթորկից տուժած շրջաններում էականորեն կնվազի տնտեսական արտադրողականությունը։ Հատկապես տուժել են մերձափնյա հատվածը եւ ափամերձ հատվածից արեւելք ընկած շրջանը։



Նշենք, որ քամին կարող է հասնել մինչեւ ժամում 209 կմ արագության եւ լիովին ավերել տներն ու ժամանակավոր կառույցները։ Հիշեցնենք, որ Ֆլորիդա նահանգում հայտարարվել է արտակարգ դրություն կապված «Մայքլ» փոթորկի հետ, որը ներկայումս գտնվում է այդտեղ։