Արայիկ Խանդոյանը կհուղարկավորվի Եռաբլուրում

Արայիկ Խանդոյանը կհուղարկավորվի Եռաբլուրում
Ազատամարտիկ, «Սասնա Ծռերի» զիմված խմբի անդամ Արայիկ Խանդոյանը կհուղարկավորվի Եռաբլուր զինվորական պանթեոնում։ Նշենք, որ «Սասնա ծռեր» կուսակցությունը դիմում էր ներկայացրել ՊՆ-ին՝ Խանդոյանին «Եռաբլուրում» հուղարկավորելու համար եւ ստացել են դրական պատասխան։



Հիշեցնենք, որ հոկտեմբերի 10-ին մահացել է Արայիկ Խանդոյան՝ Միայնակ Գայլը։ Նա վերջերս էր դուրս եկել կալանավայրից։ Արայիկ Խանդոյանը կալանավորվել էր 2016 թվականին՝ Ոստիկանության Էրեբունու ՊՊԾ գունդը գրավելու դեպքից հետո, դատարանը խափանման միջոց կալանավորումը փոխել էր պատգամավորների երաշխավորությամբ։ Նրա պաշտպանը պահանջում է, որպեսզի Խանդոյանը հետմահու արդարացվի։