Ինչու՞ եք գովազդում գարդասիլը, տիկին Աննա

Ինչու՞ եք գովազդում գարդասիլը, տիկին Աննա
«Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն ասում է․



«Այո՛, իմ աղջիկներին պապիլոմայի դեմ կպատվաստեմ, քանի որ կյանքի բերումով, լինելով լրատվության մեջ և թերթում աշխատելով, մենք բազմիցս ենք ուսումնասիրել և հրապարակումներ արել ՀՀ առողջապահության ոլորտի վերաբերյալ: Ի ուրախություն ինձ՝ մենք միշտ արձանագրել ենք, որ առողջապահության ոլորտում մեր մասնագետները բարձր կարգի են, և ես, անկեղծ ասած, վստահում եմ նրանց։



Տիկին Աննա, մարդիկ սիրում են ձեզ, բայց ձեզանից շատ սիրում են իրենց երեխաներին։ Այնպես չէ, որ դուք ասեք՝ գարդասիլը լավն է, իմ աղջիկներին կպատվաստեմ, բոլորն ասեն՝ տեսե՜ք Աննան իր աղջիկներին պատվաստում է, բոլորս դեպի պատվաստման հրապարակ։



Ինչու՞ բոլոր չլուծվող հարցերը դուք եք փորձում լուծել, հարցեր, որոնք փշի պես մնացել են շատերի կոկորդում։ Գարդասիլի, ադրբեջանցիների հետ խաղաղության հաստատման քարոզները դուք եք տանում․․․ Ինչու՞ եք գովազդում գարդասիլը, տիկին Աննա։ Չեմ շարունակում թվարկումը։



Պարզ բացատրություն կտամ։ Գիտեք, որ մարդիկ ձեզ հավատում, սիրում են․․․ Այդ սերը, գուցե մի քիչ կոպիտ ստացվի, մի օգտագործեք։ Նորից եմ կրկնում՝ մարդիկ իրենց երեխաներին ավելի շատ են սիրում, քան ձեզ, արյունով պահած իրենց հողը ավելի են սիրում, քան իրենց։



Չեմ ուզում, որ դուք դա հետագայում զգաք ձեր մաշկի վրա․․․



Հասմիկ Բաբաջանյան