Պուտինն ու Թրամփը կարող են հանդիպել Սուրբ Վալենտինի օրը

Պուտինն ու Թրամփը կարող են հանդիպել Սուրբ Վալենտինի օրը
ԱՄՆ եւ Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփն ու Վլադիմիր Պուտինը կարող են եւս մեկ անգամ հանդիպել Ֆինլանդիայում, այս անգամ՝ Սուրբ Վալենտինի օրը։ Այս մասին հայտնում է** Helsingin Sanomat**-ը։



Պարբերականը գրում է, որ բանակցությունները կողմերի միջեւ հանդիպման հետ կապված արդեն այն փուլում են, որ ճշտվում են ժամկետները։ Նաեւ նշվում է, որ երկու լիդերների հանդիպումը ամենայն հավանականությամբ կլինի Արկտիկական խորհրդի գագաթնաժողովի շրջանակներում։ Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստեն այս առնչությամբ պարբերականի հետ զրույցում ասել է, որ «իրադրությունը հաճելիորեն դեպի դրական հուն է անցել»։



Ավելի վաղ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ երկու նախագահների առաջիկա հանդիպման հետ կապված բանակցություններ առայժմ չեն ընթանում։