Ավագանու նիստը վարողը լայն ժպիտը չէր կարողանում զսպել, ու չնշմարվեց, որ մենք ահռելի սուգ ունենք

Ավագանու նիստը վարողը լայն ժպիտը չէր կարողանում զսպել, ու չնշմարվեց, որ մենք ահռելի սուգ ունենք
Երեկ երեկոյան մեզնից հեռացավ հերոս Արայիկ Խանդոյանը. մարդ, ով անձնվիրաբար պայքարում էր մեր հայրենիքի ազատագրման, անկախացման եւ բռնակալական համակարգից ազատման համար: Այս մասին հայտարարություն է տարածել «Երկիր ծիրանի» կուսակցությունը.



«Կորուստն անդառանալի է, ցավն անչափ խորը:  Հետաքրքիր զուգադիպությամբ հենց այսօր առավոտյան Երեւանի նորընտիր ավագանու առաջին նիստն էր: Նիստը վարողն իր լայն ժպիտը չէր կարողանում զսպել ու չնշմարվեց անգամ, որ այսօր մենք ահռելի սուգ ունենք:



Ի հիշատակ Արայիկ Խանդոյանի չհայտարարվեց անգամ լռության րոպե: Հայրենասիրությունն այստեղ արդեն ընկրկեց ու տեղը զիջեց այն իրողությանը, որում այլեւս ապրելու ենք…



Խոնարհում քեզ, մեր ՀԵՐՈՍ, հիշատակդ վառ կպահենք, անկախ ամեն ինչից»: