Աննա Նաղդալյանը նշանակվել է ԱԳՆ մամուլի խոսնակ

Աննա Նաղդալյանը նշանակվել է ԱԳՆ մամուլի խոսնակ
ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հրամանով Աննա Նաղդալյանը նշանակվել է ԱԳՆ մամուլի խոսնակ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ԱԳՆ արդեն նախկին խոսնակ Տիգրան Բալայանը:



«Բարի երթ ու միայն լավ լուրեր»,-գրել է Տիգրան Բալայանը:



Հիշեցնենք, որ Բալայանը նշանակվել է Նիդեռլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան: