Հայտնի են դարձել AMA-2018-ի հաղթողները

Հայտնի են դարձել AMA-2018-ի հաղթողները
Հայտնի են դարձել մոլորակի ամենախոշոր երաժշտական մրցանակաբաշխության՝ American Music Awards-ի այս տարվա հաղթողները։ Մրցանակաբաշխությանը ներկա են եղել համաշխարհային մեծության գրեթե բոլոր աստղերը, երգիչ-երգչուհիները, իսկ վարել է ABC-ի հաղորդավարուհի Թրեյսի Էլիս Ռոսը։



Մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել Լոս Անջելեսում։ Եվ այսպես, օրվա գերաստղերը Թեյլոր Սվիֆթն ու Քամիլա Կաբելլոն էին, ովքեր ստացան չորսական մրցանակներ։ Տարվա արտիստ ճանաչվեց Թեյլոր Սվիֆթը, տարվա բացահայտումը Քամիլլա Կաբելլոն էր, լավագույն դուետը Կաբելլոյի եւ Young Thug-ի «Havana»-ն էր, որը նաեւ ճանաչվեց տարվա լավագույն տեսահոլովակ, իսկ ահա Սվիթի համերգային շրջագայությունը ճանաչվեց տարվա համար լավագույն համերգային շրջագայությունը։



Լավագույն սոցիալական կատարողը BTS-ն էր, լավագույն երգիչ ճանաչվեց Post Malone-ը եւ վերջապես լավագույն խումբ համարվեց Migos-ը։