Բուհերում ուսման վարձի վճարումը կտարաժամկետվի․ Տիգրան Ուրիխանյան

Բուհերում ուսման վարձի վճարումը կտարաժամկետվի․ Տիգրան Ուրիխանյան
Պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը ֆեյսբուքյան էջում գրել է․



«Բուհերում ուսման վարձի վճարումը կտարաժամկետվի



ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերով հանձնաժողավի նախագահ Տիգրան Ուրիխանյանը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ, ըստ որի բարձրագույն ուսումնական հաստատությունները պարտավորվում են վճարովի հիմունքներով սովորող ուսանողներին տրամադրել ուսման վարձը ամսական մուծելու տարաժամկետ հնարավորություն։ Մինչ այժմ պահանջվում էր վարձը մուծել ուսումնական տարվա սկզբից, կամ դիմումի համաձայն երկու մասով կիսամյակի սկզբից, ինչը մեծ դժվարություններ է առաջացնում ուսանողների և նրանց ծնողների համար»։