Ինչ փոփոխություններ են սպասվում ԸՕ-ում (տեսանյութ)

Ինչ փոփոխություններ են սպասվում ԸՕ-ում (տեսանյութ)
Այսօր կառավարությունում տեղի ունեցավ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագծի հանրային քննարկումը.



Փոփոխությունների նախագծով



![ "✔"](https://static.xx.fbcdn.net/images/emoji.php/v9/f51/1/16/2714.png) Սահմանվում է համամասնական ընտրակարգ, ռեյտինգային ընտրակարգն ամբողջությամբ մերժվում է:



![ "✔"](https://static.xx.fbcdn.net/images/emoji.php/v9/f51/1/16/2714.png) Նվազեցվում է ԱԺ անցողիկ շեմը՝ կուսակցությունների համար դառնալով 4%, դաշինքների համար 6% :



![ "✔"](https://static.xx.fbcdn.net/images/emoji.php/v9/f51/1/16/2714.png) Սահմանվում է ԱԺ անցնող նվազագույն ուժերի քանակը՝ 3-ի փոխարեն 4 ուժ:



![ "✔"](https://static.xx.fbcdn.net/images/emoji.php/v9/f51/1/16/2714.png) Նվազեցվում է ընտրական գրավը՝ 10 միլիոն դրամ գրավի փոխարեն, 7.5 միլիոն դրամ:



![ "✔"](https://static.xx.fbcdn.net/images/emoji.php/v9/f51/1/16/2714.png) Մոտ 150 հազար մարդ, որոնք վաղուց Հայաստանում չեն, ընտրողների ցուցակից ի վերջո դուրս կգան:



![ "✔"](https://static.xx.fbcdn.net/images/emoji.php/v9/f51/1/16/2714.png) Նախընտրական քարոզչության ընթացքում կավելանա անվճար եթերաժամանակը հանրային հեռուստատեսությամբ և ռադիոյով:



![ "✔"](https://static.xx.fbcdn.net/images/emoji.php/v9/f51/1/16/2714.png) Կազմակերպվելու են հեռուստաբանավեճեր, դրանցից առնվազն մեկը՝ ցուցակների առաջին համարներով:



![ "✔"](https://static.xx.fbcdn.net/images/emoji.php/v9/f51/1/16/2714.png) Կանանց քվոտան է թե՛ ավելանում, թե՛ երաշխավորվում, որ կանանց նվազագույն քվոտան կապահովվի ԱԺ-ում:



Դեկտեմբերին ընտրությունների կայացման համար անհրաժեշտ է, որ ԱԺ-ն այս ամիս ընդունի Ընտրական օրենսգրքի փոփոխությունները: