Հայտնի է Սկրիպալների գործով կասկածյալներից եւս մեկի անունը

Հայտնի է Սկրիպալների գործով կասկածյալներից եւս մեկի անունը
Բրիտանական [**The Telegraph**](https://www.telegraph.co.uk/news/2018/10/08/identity-second-salisbury-spy-revealed-embarrassment-russias/) պարբերականը գրում է, որ հայտնի է դարձել Սկրիպալների թունավորման գործում հիմնական կասկածյալներից եւս մեկի՝ Ալեքսանդր Պետրով անունով հայտնի ռուս հատուկ գործակալի անունը։



Ըստ հրապարակման, նշված անձը կարող է լինել Ալեքսանդր Միշկինը։ Վերջինս 39 տարեկան է, ռուսական ռազմական հետախուզության գործակալ։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռուսլան Բոշիրով անունով հայտնի երկրորդ կասկածյալը իրականում ռուսական հետախուզության գնդապետ Անատոլի Չեպիգան է։ Այս առնչությամբ Մոսկվան ԱԳ նախարարության խոսնակի մակարդակով հայտարարել էր, որ Մոսկվան Չեպիգայի մասին կխոսի այն ժամանակ, երբ Լոնդոնը տրամադրի տվյալներ Սկրիպալի մասին։