Աստղագուշակ հոկտեմբերի 10-ի համար

Աստղագուշակ հոկտեմբերի 10-ի համար
**Խոյ.**  Առավոտյան դուք գերազանց կլուծեք պրոֆեսիոնալ խնդիրները, կգտնեք ձեր և ղեկավարության համար կարևոր հարցերի պատասխանները: Դար հետ մեկտեղ, օրվա ընթացքում կբարդանան հարաբերությունները աշխատակիցների հետ, քանի որ նրանք սխալ կընկալեն ձեր ասած որոշ մտքեր:,Օրվա երկրորդ կեսին փորձեք ուշադրություն չդարձնել մանր թյուրիմածությունների վրա՝ դրանք չեն խանգարի ձեզ իրականացնել ծրագրերը;



**Ցուլ.** Ոչ բոլոր պրոֆեսիոնալ պլանները հնարավոր կլինի իրականացնել՝ անձնական և տնային գործերը ձեզ կշեղեն: Օրվա երկրորդ կեսը ուժեղ էմոցիաների ժամանակն է, որոնց ազդեցության տակ դուք լուրջ սխալներ թույլ կտաք: Անհրաժեշտ է զգուշություն շփումներում, և պարզվում է, որ կանանց հետ գործ բռնելը ավելի հեշտ է, քան՝ տղամարդկանց: Վատ օր չէ խոշոր գործարքներ կնքելու համար, սակայն պետք է անձամբ հետևել այն բանին, որ դրանք իրավաբանական առումով լիակատար ճշգրիտ լինեն:



**Երկվորյակ.** Տնային գործերը դուք հեշտությամբ և առանց խնդիր հարթում եք, և բավական ազատ ժամանակ է մնում հանգստի և մտերիմների հետ շփումների համար: Հին ընկերները ձեզ կուրախացնեն հաճելի լուրով և գործնական առաջարկներով: Վառ են արտահայտվում ձեր լիդերական ունակությունները, ինչը ոչ բոլորի սրտով է: Մրցակցությունը ընդունում է տհաճ ձևեր, և կարող է պարզվել, որ ձեր վաղեմի դաշնակիցները անցել են հակառակորդի ճամբարը:



**Խեցգետին.** Բարենպաստ օր է հրապարակային ելույթների և աշխարհիկ միջոցառումների այցելելու համար: Դուք չափազանց լուրջ եք վերաբերվում ձեր իմիջին, ձգտում եք անզուգական երևալ, բոլորի վրա լավ տպավորություն թողնել, ինչը ձեզ միանգամայն հաջողվում է: Ֆինանսական վիճակը կայուն է, սակայն դուք դեմ չեք եկամտի նոր աղբյուրներ գտնել: Այսօր վճռականությունն ու հետոևղականությունն են դառնալու ձեր հիմնական խաղաքարտը:



**Առյուծ.** Բարենպաստ օր է ցանկացած տեսակի փոփոխությունների համար՝ կահույքը վերադիրքավորելուց մինչև կադրային քաղաքականությունը վերանայելը: Հնարավորություն կունենաք խզել այն կապերը,որոնք ձեզ խանգարում էին առաջ գնալու և անձնական աճի գործում: Հաջողության հասնելու համար անհրաժեշտ է գործողությունների ազատություն, այնպես որ, եթե դուք կապված եք ինչ-որ խոստովանություններով, աշխատեք դրանք որքան հնարավոր է շուտ իրականացնել:



**Կույս.**Այսօր իրենց զգացնել է տալիս բացասական միտումների ազդեցությունը: Առաջին հերթին այն իր հետքն է թողնում անձնական հարաբերությունների զարգացումների վրա: Մի փոքր ավելի լավ են դասավորվում գործնական շփումները. ճիշտ է՝ տարաձայնություններ ծագում են, սակայն դրանք հեշտությամբ հաղթահարվում են, ավելին՝ շանս է առաջանում ձեր կողմը ներգրավվել ազդեցիկ մի անձի, ով նախկինում աջակցում էր ձեր հակառակորդներին:



**Կշեռք.** Անձնական հարաբերությունների տեսանկյունից ամենաթեթև օրը չէ, քանի որ չափից ավելի շատ եք այսօր ասում ու անում այնպիսի բաներ, որոնք շրջապատին դուր չեն գալիս: Հնարավոր է հաջողություն ձեզ համար բոլորովին նոր մի գործում, և դրա համար շնորհակալ պետք է լինեք ձեր դաշնակիցներին, ովքեր ժամանակին ձեզ օգնության ձեռք են մեկնում: Հավանական է գործարքների կնքում, որոնք շատ շուտով ձեզ եկամուտ կապահովեն:



**Կարիճ.** Այսօր չի հաջողվում մտերիմների կողմից հասկացված լինել, ձեզանից պահանջվում է սովորականից ավելի մանրամասն բացատրություններ, իսկ երբեմն էլ՝ արդարացումներ: Հատկապես զգույշ եղեք ղեկին նստած ժամանակ: Մանր գործերը արժե վստահել դաշնակիցներին, որպեսզի կարողանաք ինքներդ ձեզ լիովին նվիրել կարևոր նախագծի: Սակայն ձգտեք գերջանքեր չթափել՝ հոգնածությունը կարող է սխալների պատճառ դառնալ:



**Աղեղնավոր.** Դուք հեշտությամբ եք ենթարկվում սադրանքների, հաճախ եք գնում ռիսկի այնպիսի իրավիճակներում, երբ դրա անհրաժեշտությունը չկա: Ձեզ նաև շատ հեշտ է ամեն տեսակի կասկածելի ու վտանգավոր նախագծերի մեջ ներքաշելը: Հիշեք, որ ցանկացած արվելիք քայլի վրա պետք է ինքնուրույն մտածել, և երբեք չկայացնել որոշումներ՝ շրջապատի ազդեցության տակ: Հնարավոր են տհաճ, հոգեմաշ խոսակցություններ, որոնց հաջորդում են կորուսյալության և դատարկության զգացումները:



**Այծեղեջյուր.** Հարմար օր է մտահորիզոնը ընդլայնող ցանկացած գործունեության համար: Աշխատեք խուսափել տհաճ մարդկանց հետ շփումներից՝ այսօր դա միգուցե սեփական-ը պահպանելու և հոգեկան հավասարակշռությունը վերականգնելու միակ միջոցն է: Դուք մտածում եք չափազանց ոչ ստանդարտ, ձեր գաղափարները և որոշումները ապշեցնում են իրենց յուրատեսակությամբ: Մարդիկ, ովքեր ունակ չեն համարձակ եզրահանգումներ անելու, սիրով հետևում են ձեր օրինակին, սատարում են ձեր ձեռնարկումներին:



**Ջրհոս.** Օրվա սկիզբն այն ժամանակահատվածն է, երբ մանր վեճերը կարող են վերածվել լուրջ կոնֆլիկտների: Դուք սրտին մոտ եք ընդունում այն ամենն, ինչը կարելի էր և անտեսել, հաճախ եք խնդիրներ ստեղծում այնպիսի բաներից, որոնք ուշադրության արժանի չեն։ Աստիճանաբար ուժեղանում է դրական միտումների ազդեցությունը, հնարավոր է դառնում կարգավորել մանր թյուրիմածությունները, հարթել շրջապատի մարդկանց հետ հարաբերությունները:



**Ձկներ.** Անձնական հարաբերություններում նախևառաջ կկարևորվեն անկեղծությունն ու նախաձեռնողականությունը Դուք տրամադրված եք չափազանց լուրջ, և շրջապատին դա շատ է դուր գալիս; Ստացվում են հետաքրքիր գործնական առաջւարկներ, հնարավորություն կա բարձր վարձատրվող և հետաքրքիր աշխատանք գտնելու: Երեկոն հարմար կլինի հյուրեր ընդունելու և նրանց հաճելի անակնկալներ մատուցելու համար: