Չին-ամերիկյան գործակցության ոլորտները հայտնի են

Չին-ամերիկյան գործակցության ոլորտները հայտնի են
ԱՄՆ Պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ Միացյալ Նահանգների եւ Չինաստանի միջեւ գործակցությունը անհրաժեշտություն է Հյուսիսային Կորեայի ապամիջուկայնացման հարցում։ Այս մասին Պետքարտուղար Պոմպեոն գրել է իր թվիթերյան էջում։



Ամերիկյան արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի խոսքով, Չինաստան կատարելիք իր այցի ընթացքում նա մտադիր է հանդիպել ինչպես իր չինացի գործընկեր Վան Իի հետ, այնպես էլ արտաքին քաղաքականության գրասենյակի ղեկավար Ժան Ծեչիի։



Նշենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Փհենյանում գտնվող Պոմպեոն պայմանավորվել է ամերիկա-հյուսիս-կորեական նոր գագաթնաժողովի անցկացման մասին։