Պեկինը Վաշինգտոնից պահանջել է դադարեցնել իր վարած սխալ քաղաքականությունը

Պեկինը Վաշինգտոնից պահանջել է դադարեցնել իր վարած սխալ քաղաքականությունը
Չինաստանի ԱԳ նախարար Վան Ին հայտարարել է, որ հարկ է, որ Միացյալ Նահանգները դադարեցնի իր կողմից վարած սխալ քաղաքականությունը եւ հետ կանգնի առճակատման ճանապարհից։ Այս մասին հայտնում է **Сhinhua** լրատվական գործակալությունը։



Ըստ հաղորդման, ԱՄՆ Պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ հանդիպման ժամանակ Վան Ին ուշադրության է հրավիրել վերջին շրջանում երկու երկրների միջեւ առեւտրային հակասությունների ավելացմանը։ Չինական արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շեշտել է, որ ամերիկյան կողմի գործողությունների հետեւանքով տուժել են Չինաստանի օրինական շահերը, ինչպես նաեւ չին-ամերիկյան հարաբերությունները։ «Մենք պահանջում ենք, որպեսզի Միացյալ Նահանգները դադարեցնի անհապաղ սխալ հայտարարություններն ու գործողությունները»,- ասել է Վան Ին։