Բաքվի քարոզչամեքենան անցել է գործի 2․ ԱՄՆ ադրբեջանական կառույցները փորձում են հուլիսի 12-ի սադրիչ արկածախնդրության իրենց տարբերակը տարածել ԱՄՆ-ում

Բաքվի քարոզչամեքենան անցել է գործի 2․ ԱՄՆ ադրբեջանական կառույցները փորձում են հուլիսի 12-ի սադրիչ արկածախնդրության իրենց տարբերակը տարածել ԱՄՆ-ում

Բաքվի քարոզչամեքենայի մաս կազմող ԱՄՆ ադրբեջանցիների ցանցը սկսել է հուլիսի 12-ին հայ-ադրբեջանական սահմանին ադրբեջանական զինուժի կողմից իրականացված սադրիչ արկածախնդրության սեփական տարբերակը առաջ մղել Միացյալ Նահանգներում։

Ադրբեջանական նշված կառույցը արդեն գրավոր դիմումներով է հանդես եկել, ուղղված նախագահ Թրամփի վարչակազմին, օրենսդիրներին եւ լրատվամիջոցներին, որտեղ ներկայացված է լարված բախման եւ ընդհանուր առմամբ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ կապված Բաքվի տեսակետները։