Էմի Շումերին ձերբակալել են բողոքի ցույցի ընթացքում

Էմի Շումերին ձերբակալել են բողոքի ցույցի ընթացքում
Ամերիկացի դերասանուհի, ստենդապ երգիծաբան Էմի Շումերին ձերբակալել են Վաշինգտոնում ընդդեմ Բրետ Քավանոյի տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ։ Այս մասին հայտնում է [**Variety**](https://variety.com/2018/politics/news/amy-schumer-detained-kavanaugh-protest-1202969286/)-ն։



Նշենք, որ Բրետ Քավանոն առաջադրվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից որպես Գերագույն դատարանի դատավորի թափուր տեղի թեկնածու։ Վերջինս նաեւ մեղադրվում է սեքսուալ ոտնձգությունների մեջ։ Հաղորդվում է, որ բողոքի ակցիայի մասնակիցներից ձերբակալվածները եղել են մոտ 300 հոգի, որոնց մեջ նաեւ դերասանուհին է եղել։ «Մենք կհաղթենք։ Քավանոյի նշանակման քվեարկությունը կնշանակի որ քվեարկում են այն բանի օգտին, որ կանայք որեւէ արժեք չունեն»,- ասել է Շումերը։