Պապիկյան Սուրենը ճիշտ կանի Կարեն Կարապետյանի արձանը կանգնեցնի

Պապիկյան Սուրենը ճիշտ կանի Կարեն Կարապետյանի արձանը կանգնեցնի

Հենց Կարապետյան Կարենի ծրագրերի շնորհիվ է այսօր իշխանությունը եւ մասնավորապես՝ Պապիկյանը իրենց փիառը կազմակերպում։ Այսօր էլ նա հայտարարել է, որ պատմական Գյումրիի վերականգնման ծրագիրը շարունակվում է, նոր ներդրում կա, բայց չի ասում, թե ով է սկսել այս ծրագիրը եւ ում շնորհիվ է Գյումրին վերականգնվում։ Բոլոր ոլորտները կազմաքանդած ու լուծարած այս իշխանությունը եթե ինչ որ բան դեռ շարունակում են, ապա անպայման դա նախկինների սկսած ծրագրերն են, թեեւ այդ ամենն իրենց են վերագրում։ Պատմական Գյումրիի վերականգնման ծրագիրը հենց Կարապետյան Կարենինն էր, նա ուզում էր Գյումրին դարձնել տուրզմի զարգացման կենտրոն եւ անգամ իր սեփական գումարներն էր ներդնում դրանում։ 

Նորերը շարունակում են Կարապետյանի սկսածը, բայց ընդամենը լուսանկարվելու ու հանրությանը աշխատանքի կեղծ իմիտացիայով կերակրելու համար։ Իրականում Հայաստանում այնպիսի քաոս է ստեղծվել, որ տուրիզմի մասին խոսելն անիմաստ է՝ ով էլ, որ ժամանում է երկիր, իշխանությունների մասնակցությունը դրանքում զրոյական է։ Գալիս են ռուսները, որոնք ընտրության հնարավորություն չունեն, գալիս են իրանցիները, որոնք պատվաստվում են ու հեռանում, իսկ եւրոպական երկրների դեսպանատներն իրենց քաղաքացիներին պարբերաբար զգուշացնում են, որ չգան Հայաստան, իսկ Հայաստանում էլ՝ այսինչ տարածքներ ու մարզեր չմենկեն, քանի որ վտանգավոր է։ 
Իսկ իշխանությունն ու ապագա փոխվարչապետ Պապիկյան Սուրենը շատ լավ գիտեն, որ պատերազմող երկրում տուրիզմի մասին խոսելն անլուրջ է։ Ուղղակի քանի դեռ կարող են Կարապետյան Կարենի սարքածի ու գաղափարների վրա փիառ կանեն՝ հո չի գալու հետ տանի սարքածն ու ծրագրածը։

Նարեկ Դաջունց