Կապելոն ծաղրել է «Ռեալին»

Կապելոն ծաղրել է «Ռեալին»
Ռուսաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Ֆավիո Կապելոն հայտարարել է, որ Մադրիդի «Ռեալը» մոսկովյան ՑՍԿԱ-ից պարտություն կրեց Չենպիոնների Լիգայի խմբային փուլում, քանի որ թերագնահատել էր ռուսական թիմի հնարավորությունները։



«Կարծում եմ, որ արքայական ակումբի գլխավոր մարզիչ Հուլեն Լոպետեգին դեռեւս չի կարողացել տեղ ունենալ իր խաղացողների ուղեղներում։ Թիմը պարզապես թերագնահատել էր մոսկովյան հանդիպումը։ Նրանք մեկնել էին Մոսկվա՝ մտածելով, թե ձկնկիթ են տուն տանելու»,- թվիթերյան իր էջում Կապելոյի խոսքերն է մեջբերել իտալացի լրագրող Տանկրեդի Պալմերին։



Հիշեցնենք, որ Մադրիդի արքայական ակումբը 1։0 հաշվով պարտություն կրեց ՑՍԿԱ-ից։