Թուրքական ժամանակակից վեպի մասին

Թուրքական ժամանակակից վեպի մասին
Թուրքական գրականությունն առաջին անգամ համաշխարհային ճանաչում ստացավ 2006-ին, երբ գրականության Նոբելյան մրցանակ ստացավ Օրհան Փամուկը, իրադարձություն, որը կարելի է համարել դարակազմիկ ոչ միայն Թուրքիայի գրական կյանքում։ Դրանից հետո արդեն սկսվեց աշխարհի գրական շրջանակների հետաքրքրությունը թուրքական գրականության հանդեպ առհասարակ եւ ժամանակակից շրջանի հանդեպ մասնավորապես։ Հատկապես ուշագրավ է թուրքական արձակը, որի մեջ էլ մտնում է վեպը կամ վիպասանությունը։



Թուրքական ժամանակակից վեպը, որը ներկայացված է գրողների նոր սերնդով, աչքի է ընկնում իր արդյունավետությամբ եւ ժանրային զարգացվածությամբ։ Ստեղծագործող մտավորականության ցանկությունն է կենդանացնել ազգային արվեստի արմատները եւ ուղղություն վերցնելով մշակութային սկզբունքների փոփոխությամբ, ստեղծել գրականություն, որը կկարողանար արտացոլել ժամանակակից աշխարհզգացողությունը։ Այս ամենը բերեց 20-րդ դարավերջին թուրքական վեպի կոնցեպտուալ նոր մոդելի ստեղծմանը։ Նոր գեղարվեստական միջոցների փորձարարական որոնումները, ոճային գերակշիռները, ավանդական նարատիվ սկզբունքների եւ ժանրաբաժանման ապամոնտաժումը ձեւավորել են պոստմոդեռնիստական տեսակի գրականություն, որը առաջարկում է անհատի սկզբունքորեն նոր կոնցեպցիա թուրքական արձակի համար եւ հետեւաբար նոր կերպար, որը իրեն աղերսում է աշարհի հետ, կիսելով վերջինիս աբսուրդայնությունը եւ ճշմարտության որոնումների միջոցով ձգտում է լինել ներդաշնակ աշխարհի հետ։  Օրհան Փամուկի Ադալեթ Աղաօղլուի, Օղուզա Աթայի, Լաթիֆե Թեքինի, Մեդինա Քաչանի, Փինար Քյուրի, Էմինե Իշինսուի հերոսները բախվում են ինքնանույնականացման խնդիրների հետ եւ գալիս այն ընկալմանը, որ աշխարհճանաչողությունը մարդու կողմից, որը դառնում է ճշմարտության ճանապարհ, աղերսվում է ինքնաճանաչման հետ, քանի որ ճշմարտությունը գտնվում է մարդու մեջ  եւ իր մեջ է ներառում նաեւ աշխարհը, որն իր հերթին անխզելիորեն կապված է անհատականության ոգեկան կատարելագործման հետ։



20-րդ դարի թուրք գրողների ժանրային եւ ոճային որոնումները պոստմոդեռնիստական գրական դիսկուրսի շրջանակներում, ներկայանում են ընթերցողին եւ մասնագետներին տարատեսակ արդի մոդելներով։ Գրականությամբ զբաղվող մասնագետների համար հեռանկարային է հենց այս հունով թուրքական վեպի խճանկարային պատկերի ուսումնասիրությունը։ Օրհան Փամուկի «Պարոն Ջեւդեդն ու իր որդիները։ «Սեւ գիրքը» «Ինձ Կարմիր են ասում», Փինարա Քյուրի «Վեպ սպանության մասին», «Լաթիֆե Թեքինի «Սիրելի անամոթ մահը», Մեթինա Քաչանի «Բարդ վեպը» «Ութ ընկույզներ» վեպերը լավագույն նյութը կարող են գառնալ գրականության մասնագետների համար նմանատիպ վերլուծության համար։