Գոլֆիստը գնդակին հարվածելիս վնասել է երկրպագուհու աչքը

Գոլֆիստը գնդակին հարվածելիս վնասել է երկրպագուհու աչքը
Ամերիկացի գոլֆիստ Բրուքս Կոեպկին խաղի ժամանակ պատահաբար վնասել է երկրպագուհիներից մեկի աչքը։ Այս մասին հայտնում է բրիտանական The Sun-ը։



Դեպքը տեղի է ունեցել Ֆրանսիայում, Ryder Cup 2018 առաջնության ժամանակ։ Կոեպկիի հարվածած գնդակն անհաջող թռիչք է կատարել եւ հարվածել է ուղիղ 49-ամյա Կորին Ռեմանդեի աչքին։ Հարվածի ուժից ակնագունդը պայթել է եւ կինը մեկ աչքից կուրացել է։ Մարզիկն առաջինն է վազել դեպի հանդիսականները եւ օգնություն կանչել` տեսնելով արյունլվա Ռեմանդեին։



Մարզիկն հրաժարվել է առաջնության իր մանսակցությունից։ Տուժածը հայտնել է, որ մտադիր է դատարան դիմել։ «Ակնհայտ է, որ կազմակերպիչները ունեն պատասխանատվություն։ Նրանք չեն նախազգուշացրել հանդիսականներին, երբ գնդակը թռչել է դեպի նրանց»,- ասել է Ռեմանդեն։