Ինչպիսին էր ռուս գրականությունը 1990-ական թթ․ Մաս 4-րդ

Ինչպիսին էր ռուս գրականությունը 1990-ական թթ․ Մաս 4-րդ
Պոստմոդեռնիզմի, որպես վտանգավոր մշակութային երեւույթի հանդեպ բացասաբար է արտահայտվել նաեւ Ա․ Սոլժենիցինը։ «Պոստմոդեռնիզմի փիլիսոփայությունը ժամանակակից աշխարհը հասցրել է մինչեւ լիակատար գաղափարական ստրուկտուրայնության, մինչեւ աշխարհայացքային անկման, ցանկացած հոդաբաշխ մտքի բացակայության, մինչեւ գերեզմանոցային վիճակի, որտեղ ոչ մի կենդանի արարած չկա եւ որտեղ ցանկացած առարկա կամ գաղափար բուրում է փտածությամբ»։ Ավագ դպրոցական տարիքի աշակերտներին իրենց տարիքային նեգատիվիզմը ապրապնդում է Ալինա Վիտուխանովսկու «Ռուս գրականության վերջին պառավ վաշխառուն» վիպակը։ Վիպակի վերջում Ռասկոլնիկովի աչքին է երեւում իրեն գնացքի տակ նետող Աննա Կարենինան։ «Իսկ մեքենավարն ուրախացավ, որ մարդը ճխլվեց գնացքի տակ։ Նա հռհռաց ցասկոտ հռհռոցով։ Իսկ երկնքում գրառում էր՝ «Մեզի անալիզ։ Իսկ լճի վրա արտացոլված է «Դու նախ եւ առաջ մայր ես»։ Ժողովուրդը գոռում է․ «Սադրանք։ Չկան իդեալներ։ Չկան։ Ռուս գրականության բոլոր սիմվոլները ծաղրված են»։



Ռուս գրականության դաստիարակչական սիմվոլիկայի ծանակման հանդեպ եղած իրոնիան ամրապնդվում է պոստմոդեռնիստական պոետիկայի եւս մեկ հեղինակ Վ․ Երոֆեեւի բավական հիմնավորված մոտիվացմամբ։ «Նոր ռուսական գրականությունը կասկածի տակ է դրել առանց բացառության  ամեն ինչ՝ սերը, ընտանիքը, երեխաները, հավատքը, եկեղեցին, մշակույթը, գեղեցկությունը, բարեծնությունը, մայրությունը, ժողովրդական իմաստնությունը։ Նրա այդ սկեպտիցիզմը  երկակի արձագանքն է՝ տրված ռուսական իրականությանը եւ ռուսական մշակույթի չափազանցված բարոյականացվածությանը»։ Ժամանակակից գրական քննադատությունը նախազգուշացնում է ընթերցողին գրական տեքստերում առկա սեքսուալ պաթոլոգիաներից ամբողջատիրական բռնությունից, որը կարող է հասնել մինչեւ կանիբալիզմի։  



1990-ականների կեսերին թվագրվող Վ․ Երոֆեեւի գործերի վերնագրերը լիարժեք կերպով տալիս են այն ժամանակվա գրականության առողջական վիճակի բնութագիրը․ «Կյանքն ապուշի հետ», «Իկրոֆիլի խոստովանանքը»,  «Դարի անկյալ օրգազմը» եւ այլն։ Կարելի է երկար համեմատել կշեռքները,  ժամանակակից գրականության բնութագրիչներում ավելացնելով նաեւ «փրկարար ցինիզմի»  /Ս․ Դովլաթով/ եւ վիրտուոզ ամենաթողության /Է․ Լիմոնով/ հատկանիշները։  Ժամանակն իր ոգեկանությունն էր ապահովում։ Միաժամանակ 1990-ական թթ գրական անդաստանի բնութագրման համար հզոր նշանային ֆիգուրներ էին դառնում այսպես ասած հայրենադարձված ստեղծագործությունները, որոնցից էին Բ․ նաբուկովի, Ե․ Զամյատինի, Ա․ Պլատոնովի, Դ․ Հարմսայի եւ շատ այլ հեղինակների գործերը։ 1990-ականների գրականության համար իրականության մաս դարձան այն գործերը, որոնք արգելվել էին 1960-70-ական թթ ԽՍՀՄ-ում եւ հրատարակվել էին Արեւմուտքում կամ ինքնահրատի կողմից։  Դրանցից են Ա․ Բիտովի «Պուշկինյան տունը», Վ․ Աքսյոնովի «Այրվածքը», Գ․ Վլադիմովի «Հավատարիմ Ռուսլանը»․ Վ․ Երոֆեեւի «Մոսկվա-Աքլորիկները», Ֆ․ Իսկանդերի «Սանդրոն Չեգեմայից» գործերը»։



Ժամանակակից գրականության դատարկ տարածքները հնարավոր է լինում լցնել, վերածնունդ տալով «արծաթե դարի»  գեղագիտությանը։  Թեմատիկ եւ ձեւային ազդեցությունը եւ հետեւողությունը կամ նույնիսկ նմանակումը  բավական մեծ շերտ են կազմում ժամանակակից գեղարվեստում։ Քննադատությունը նկատում է,  թե որքան էական են բոլոր վերոթվարկյալ փաստերն այդ վերակենդանցման,  եւ ներկայությունը այն մեծ գրականության, որը կա ժամանակակից հեղինակների մշակման համար, որոնք մշտապես հայտնվում են այդ գեղարվեստական աշխարհների ձգողության եւ ազդեցությունների ոլորտում։