Ադրբեջանցին ընտրվել է ԵԽԽՎ փոխնախագահ

Ադրբեջանցին ընտրվել է ԵԽԽՎ փոխնախագահ

Մինչ ԵԽԽՎ-ում մեկնարկել է Ադրբեջանի պատվիրակության դեմ պատժամիջոցներ նախատեսող ընթացակարգը, այդ երկրի պատվիրակության ղեկավար Սամադ Սեիդովը վերընտրվել է կազմակերպության փոխնախագահի պաշտոնում։

Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այսօր Ստրասբուրգում ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի շրջանակներում ընտրվել են ԵԽԽՎ 19 փոխնախագահներ։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ այսօր ԵԽԽՎ նախագահ է ընտրվել Հունաստանի ներկայացուցիչ, կառույցի միգրացիայի, փախստականների և տեղահանվածների հանձնաժողովի ղեկավար Թեոդորոս Ռուսոպուլոսը։