Թուրքիայում որոտացած պայթյունի հետեւանքով զինվորականներ են զոհվել

Թուրքիայում որոտացած պայթյունի հետեւանքով զինվորականներ են զոհվել

Թուրքիայի հյուսիս-արեւելքում գտնվող Սաքարիա նահանգում բեռնատար է պայթել: Զոհվել է երեք զինվորական, եւս վեցը ստացել է տարբեր ծանրության մարմնական վնասվածքներ: Այս մասին հայտնում է Daily Sabah պարբերականը, վկայակոչելով նահանգապետ Չեթին Օքթայի Քալդըրըմի տարածած հայտարարությունը:

Զինվորականները դյուրավառ նյութեր էին տեղափոխել ճայթուկների ֆաբրիկայից, որտեղ օրեր առաջ նույնպես պայթյուն էր տեղի ունեցել: Դյուրավառ նյութերը վնասազերծվելու էին մոտակա հանքում: