Քաղաքապետարանի ավագանու նորընտիր կազմը․ ովքեր են նրանք

Քաղաքապետարանի ավագանու նորընտիր կազմը․ ովքեր են նրանք
Արդեն հայտնի է, որ Երեւանի քաղաքապետարանի ավագանիում 3 խմբակցություն է լինելու՝ «Իմ քայլը» դաշինքը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը եւ «Լույս» դաշինքը։ Ըստ ստացած քվեների՝ ավագանու 65 անդամից 57-ը կլինեն «Իմ քայլը» դաշինքից, 5-ը՝ ԲՀԿից եւ 3-ը «Լույս»-ից։



_Ըստ ԲՀԿ-ի ցուցակի՝ ավագանու անդամ են լինելու._



1.Ղազարյան Պետրոս Էդիկի, Մուլտիմեդիա Կենտրոն TV, լրագրող,



2.Աբովյան Արման Վլադիմիրի, ՀՀ դեսպանի խորհրդատու,



3. Մանրիկյան Միքայել Երվանդի, ԵՊԲՀ, ամբիոնի պրոֆեսոր,



4. Ներսիսյան Արմեն Սասունի, «Համերաշխություն» Հ.Կ , նախագահ,



5. Ավդալյան Նազիկ Վարդան, չի աշխատում, ծանրորդ։



«Բարգավաճ Հայաստան» ընտրական ցուցակը գլխավորող Նաիրա Զոհրաբյանը իր աշխատանքը կշարունակի խորհրդարանում։



_«Լույս» դաշինքի 3 հոգին էլ քաղաքապետարանի «Ելք» խմբակցության ավագանու նախկին անդամներ են․_



1.Խաժակյան Դավիթ, «Լուսավոր Հայաստան» կուսակցություն, Սինոփսիս Արմենիա ՓԲԸ, Որակի ապահովման մասնագետ,



2. Խաչատրյան Անի Արշալույսի, «Հանրապետություն» կուսակցություն, ավագանու անդամ,



3. Սամսոնյան Անի Տաճատի, «Լուսավոր Հայաստան» կուսակցություն, Երևանի ավագանու անդամ



Հետաքրքիր պատկեր է լինելու «Իմ քայլը» դաշինքում․ դեռ պարզ չէ՝ ովքեր են ցուցակից քաղաքապետարանի աշխատակազում անցնելու աշխատանքի, ովքեր են մնալու ավագանու անդամ։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի խոսնակ Վահան Կոստանյանը նշեց՝ այս պահին այդ մասով ոչինչ հայտնի չէ, տեսականորեն հնարավոր է, որ ավագանու անդամներից ոմանք հրաժարվեն մանդատից՝ այլ աշխատանքի անցնելու պատճառով։ Քանի դեռ այս հարցի շուրջ դաշինքը շարունակում է մտմտալ, ներկայացնենք 57 հոգու հոգուն, որոնք ընտրվել են ավագանու անդա.





1. Մարության Հայկ Հրաչյայի, պրոդյուսեր, դերասան



2. Ղազարյան Սրբուհի Ալբերտի, ՀՀ վարչապետի աշխատակազմ, վարչապետի խորհրդական



3. Սարգսյան Սերգեյ Գերասիմի, ԵՊԲՀ դոցենտ, Արաբկիր բ/հ, երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտ,



4. Սարգսյան Տրդատ Նորիկի, Համալսարանականներ համատիրության կառավարիչ,



5. Պապիկյան Մեսրոպ Թևոսի, ՔՊ վերադարձի հիմնադրամ, գրասենյակի մենեջեր



6. Բադալյան Լուսինե Խաչիկի, անկուսակցական Ռադիովան, հաղորդավար,



7. Հովակիմյան Վահագն Միսակի, ՀՀ ԱԺ աշխատակազմ, ԵԼՔ խմբակցության փորձագետ,



8. Էյրամջյան Սուրեն Գևորգի, ԷՍԻ ԹԵՔ ՍՊԸ, տնօրեն,



9. Աբգարյան Իզաբելլա Վաչեի, անկուսակցական չի աշխատում,



10. Սարգսյան Հրաչյա Հովհաննեսի ,«Առաքելություն» կուսակցություն, Արդշինբանկ ՓԲԸ, սպառողական և հիփոթեքային վարկավորման, ռիսկի կառավարման բաժնի պետ,



11. Ավետիսյան Ալեքսանդր Մելսիկի, չի աշխատում,



12. Մանուկյան Արթուր Իշխանի, Հովեր պետական կամեռային երգչախումբ, երգիչ, Գոյ ազգային փորձարարական թատրոն, դերասան,



13. Խաչատուրյան Նարինե Լևոնի, Թումանյանի թանգարան, տնօրեն,



14. Ցիրունյան Հայկ Զարմիկի, Մատտերսոն ՍՊԸ, տնօրեն



15. Բաղդասարյան Նիկոլայ Յուրիի, Առնի լեգալ Էյդ ՍՊԸ, տնօրեն, ՀՀ վարչապետի խորհրդական,



16. Մելքոմ Մելքոմյան Գայանե Նորայրի, անկուսակցական, Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր ՓԲԸ, գլխավոր իրավախորհրդատու,



17. Մանուկյան Արամ Յուրիկի, անկուսակցական, Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն ՊՈԱԿ, լրատվական ուսումնասիրության ծառայություն,



18. Զաքարյան Լևոն Վարդանի, անկուսակցական, Պետական գույքի գնահատման և գույքագրման գործակալություն ՊՈԱԿ, փոխտնօրեն,



19. Հովհաննիսյան Հայկ Գառնիկի, ՔՊ վերադարձի հիմնադրամ,կազմակերպիչ,



20. Աբրահամյան Գայանե Ասքանազի, անկուսակցական, Հանուն հավասար իրավունքների Հ/Կ, նախագահ,



21. Բաբայան Գևորգ Հայկի Ար ,չի աշխատում,



22. Հայրապետյան Ռուբեն Արմենի, անկուսակցական, ՀՀ պետական տնտեսագիտական համալսարան, կառավարման ամբիոնի պրոֆեսոր,



23. Գրիգորյան Վահագն Ռոբերտի, ԷյչԷսԲիՍի բանկ Հայաստան ՓԲԸ, քարտային ծառայությունների բաժնի ղեկավար,



24. Պիպոյան Լիլիթ Սուրենի, անկուսակցական, ԵՊՀ ասիստենտ,



25. Մնացականյան Աշոտ Վաղարշակի ,չի աշխատում,



26. Կարապետյան Արսեն Բորիսի, անկուսակցական, Դ-արվեստանոց ՍՊԸ, տնօրեն,



27. Իսկանդարյան Արման Ազատի, չի աշխատում,



28. Թովմասյան Եվա Ավետիսի, անհատ ձեռներեց,



29. Մազմանյան Պավել Արտյոմի, անկուսակցական, Մոր և մանկան առողջության պահպանման ԳՀ կենտրոն, նորածնային ծառայության ղեկավար,



30. Զեյնալյան Նարեկ Արտավազդի, Էրեբունի բժշկական կենտրոն, բժիշկ,



31. Կոտոլյան Արմեն Աշոտի, անկուսակցական, Վոլնա ՍՊԸ, տնօրեն,



32. Եղիազարյան Գայանե Արտյոմի, ՔՊ հիմնադրամ, Աջափնյակի գրասենյակի գործավար



33 Մելիքյան Հակոբ Ալբերտի, «Առաքելություն» կուսակցություն, Վիտրոմեդ վերարտադրողական առողջության կենտրոն ՍՊԸ, տնօրեն,



34. Հարությունյան Արման Էդուարդի, Պրիոր Քոնսալտ ՍՊԸ, տնօրեն,



35. Սիմոնյան Ռուբեն Իգորի, Նեշնլ Ինսթրումենտ ՍՊԸ, ծրագրերի ղեկավար,



36. Ղազարյան Սոնա Արայի, անկուսակցական, Ուրբանլաբ սոցիալ մշակույթային հիմնադրամ, հանրային կապերի պատասխանատու,



37. Հարությունյան Սերգեյ Սերգեյի, անկուսակցական, Տրիադա ստուդիա ՍՊԸ, փոխտնօրեն,



38. Իսպիրյան Արթուր Դավթի, Հանրային ռադիո, արխիվի տնօրեն, Կոմիտասի տուն թանգարան,ազգային երաժշտական գրադարանի թվայնացման բաժնի տնօրեն,



39. Անտաշյան Կարեն Գառնիկի, անկուսակցական, Բարև Այա ՍՊԸ, տնօրեն,



40. Ջուլհակյան Արուսյակ Թովմասի, անկուսակցական, Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ, համահիմնադիր իրավաբան,



41. Մնացականյան Վիկտոր Վեհամի, անկուսակցական, Որդան կարմիր հայկական գորգի թանգարան, տնօրեն,



42. Սարգսյան Հայկ Իլյուշայի, ՀՊՏՀ, դասախոս,



43. Վարդանյան Գայանե Վիկտորի, անկուսակցական, Վիքիմեդիա Հայաստան գիտակրթական Հ/Կ, գործադիր տնօրեն,



44. Խաչատրյան Դավիթ Սլավիկի, «Առաքելություն» կուսակցություն, Սոֆթ կոնստրակտ ՍՊԸ, կորպորատիվ զարգացման տնօրեն,



45. Գալստյան Սուրեն Արշակի, ՓրայսուոթերհաուսԿուպերս Արմենիա ՍՊԸ, ավագ խորհրդատու,



46. Ավետիսյան Էդուարդ Ռուբենի, Մութեյբլ ՓԲԸ, ծրագրավորող,



47. Հովսեփյան Օվսաննա Մերուժանի, անկուսակցական, Կենդանիների պաշտպանության Դինգո թիմ Հ/Կ, հիմնադիր նախագահ,



48. Գասպարյան Ավետիս Դավթի, Նորադենտ ատամնաբուժարան, օրթոպեդ ստոմոտոլոգ,



49. Բարսեղյան Էդգար Գագիկի, անկուսակցական, Հանրային ռադիո, հաղորդավար,



50. Դավթյան Արթուր Ռազմիկի, անկուսակցական, Դավթյան և գործընկերներ փաստաբանական գրասենյակ, տնօրեն, Իրավունքի պաշտպան միավորում Հ/Կ, արբիտրաժային դատարանի նախագահ, ՀՀ փաստաբանների պալատի փոխնախագահ,



51. Մկրտչյան Սաթենիկ Սոկրատի, անկուսակցական, ՀՀ ԳԱԱ հնագիտության, ազգագրության ինստիտուտ, գիտաշխատող,



52. Ապրեսյան Սերգեյ Վլադիմիրի ,Վեոն Արմենիա ՓԲԸ, լոգիստիկայի բաժնի ղեկավար,



53. Մկրտչյան Ռազմիկ Սամվելի, չի աշխատում,



54. Ասատրյան Սիփան Արամայիսի, անկուսակցական, Հաշմանդամություն և ներառական զարգացում Հ/Կ, տեղեկատվության մատչելիության մասնագետ,



55. Խաչունց Հասմիկ Կարենի, ՔՊ վերադարձի հիմնադրամ, մեդիամոնիթորինգի մասնագետ,



56. Ավանեսով Էռնեստ Յուրիի, անկուսակցական, Հյուսիսային համալսարան, հոգեբանության ամբիոնի դոցենտ,



57. Հովհաննիսյան Լևոն Արմենի, « Առաքելություն» կուսակցություն, «ՎՏԲ Հայաստան Բանկ» ՓԲԸ, Բանկ, գլխավոր մասնագետ:



Հիշեցնենք, որ բոլոր 475 ընտրական տեղամասում քվեների հաշվարկի արդյունքներով՝ «Իմ քայլը» դաշինքի օգտին քվեարկել է 294 հազար 109 ընտրող կամ քվեարկության մասնակիցների 81.06 տոկոսը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը ձայն է տվել 25 հազար 219 ընտրող կամ 6.95 տոկոսը, երրորդ տեղում «Լույս» դաշինքն է՝ 18 հազար 112 քվե կամ 4.99 տոկոսը: Մյուս 9 քաղաքական ուժերից միայն ՀՅԴ, «Երկիր Ծիրանի» և «Օրինաց երկիր» կուսակցություններն են ստացել 1 տոկոսից ավելի ձայներ:



**Աննա Պապիկյան**