«Հրապարակ». Նախկին ղեկավարների տիկինները տարբեր սովորույթներ ունեին

«Հրապարակ». Նախկին ղեկավարների տիկինները տարբեր սովորույթներ ունեին
Հանրապետության նախկին ղեկավարների տիկինները տարբեր սովորույթներ ունեին։ Բելլա Քոչարյանը բոլոր այց-հրավերների ժամանակ ուղեկցում էր ամուսնուն։ Ուներ մեկ օգնական եւ անվտանգության մեկ աշխատակից, այն էլ կին՝ Զոյան, ով այսօր էլ համակարգում է։ Ռիտա Սարգսյանը փակ տարածքներ չէր սիրում եւ երկու ժամից ավելի չէր մնում օդում․ նա ամուսնուն ուղեկցում էր միայն կարճատեւ այցերի ժամանակ՝ Սիրիա, Կիպրոս։ Տկն Ռիտան եւս ուներ մեկ օգնական, անվտանգության մեկ աշխատակից։



Բելլա Քոչարյանն ու Ռիտա Սարգսյանը արտերկիր այցելելիս վարսավիրներ, ոճաբաններ չէին տանում իրենց հետ՝ այցից առաջ գնում հարդարվում էին ու մեկնում։ Հիմա էլ, ասում են, Ռիտա Սարգսյանը հաճախ է վարսավիրանոց գնում եւ կազմ-պատրաստ, կառավարական ամառանոցում սպասում է, որ եթե հանկարծ «Վանեցյանի հիմնարկից այցելեն կամ հրավիրեն», տեսքը տեղը լինի։