Իսկ ինչ էի ես գողանալու դպրոցից՝ կավիճները

Իսկ ինչ էի ես գողանալու դպրոցից՝ կավիճները
Կյանքիս միակ սեքսուալ շոկն ապրել եմ Թելմանի անվան բանջարեղենի կոմբինատում։ Ես այն ժամանակ առաջին կուրսի ուսանող էի Լենինգրադի պետհամալսարանում։ Եվ մեզ, ուրեմն գործուղել էին այդ պտուղ-բանջարեղենային բազայի տնօրինության տրամադրության տակ։ Կամ գուցե բանջարեղենի պահեստ էր, լավ չեմ հիշում։ Խմբում տասնհինգ հոգի էինք։ Բոլորիս բրիգադների վրա էին բաժանել։ Ամեն բրիգադում երեք հոգի։ Մինչ այդ մենք ստանցանք ցուցումներ։ Տեղկոմի ներկայացուցիչը ասաց․



-Ուտել կարող եք, որքան կկամենաք։ Իմ համակուրսեցի Լեբեդեւը հետաքրքրվեց․



-Իսկ ապրանք դուրս հանել։ Մեզ պարզաբանեցին՝



-Դուրս հանել կարելի է միայն այն ապրանքը, որը արդեն կերված է ․․․ Մենք գնացինք բրիգադներով։ Ես նույն պահին ստացա առաջադրանք։ Բրիգադիրը ինձ ասաց․



-Գնա չորրորդ սառնարան։ Ազգանունը հիշիր՝ Միշչուկ։ Ես հարցրեցի



-Իսկ որտե՞ղ է այդ չորրորդ սառնարանը։



-Անցուղուց հետո։



-Իսկ որտե՞ղ է անցուղին։



-Սննդի բլոկի եւ նեղգծի արանքում։ Ես ուզում էի նաեւ հարցնել, թե իսկ որտեղ է նեղգիծը, սակայն մտքափոխվեցի։ Վռազելու տեղ չունեի։ Կգտնեի, ոնց էլ լիներ։ Պարզվեց, որ կոմբինատը ահռելի տարածք էր ղբաղեցնում։ Հարավից այն հասնում էր մինչեւ Պիսկարեւկա կայարանից, իսկ հյուսիսում կոմբինատը հասնում էր անանուն գետակին։ Մի խոսքով, բավական արագ մոլորվեցի։ Աղյուսե պահեստների միջեւ թափառում էին մարդիկ։ Ոմանց հարցնում էի, թե որտեղ է գտնվում չորրորդ սառնարանը։ Պատասխանները անտարբեր էին ու ցրված։ Հետագայում ես իմացա, որ այդ բազայում թագավորում էր տոտալ պետական թալանը՝ առանձնապես խոշոր չափերով, ընդ որում։ Գողանում էին բոլորը, առանց բացառության։ Ու դրա համար էլ բոլորը մտածկոտ էին ու անտարբեր։ Մրգերը գողանում էին գրպաններում եւ գորգերի մեջ, նույնիսկ տաբատների ներքեւի մասում կարված գրպանիկներով, երաժշտական գործիքների տուփերով, գրասենյակային պայուսակներով։ Հատկապես վճռական էին գործում բեռնատարների վարորդները։ Բեռնման ենթակա մեքենան մուտք էր գործում բազա։ Այն կանգնում էր հատուկ պլատֆորմի վրա, որտեղ կշռվում էր։ Ապա բեռնվում էր պտուղ-բանջարեղենով եւ նորից էր կշռվում։ Տարբերությունը գրանցվում էր մատյաններում։



Իսկ ինչ էին անում վարորդները։ Մտնում էին բազա, կշռվում, հետո մի կողմ գնում բեռնատարով, կանգնեցնում մեքենան, իջնում եւ վարորդի նստարանի տակից հանելով մոտ վաթսուն կիլոգրամի հասնող մետաղե կապոցը թաքցնում ձորակում, ու հետո արդեն գնում բեռնման, ու դուրս գալիս տանելով ավել կշռված վաթսուն կիլոգրամ պտուղ-բանջարեղեն։ Սակայն այդ ամենը պարզապես մանրուք էր։ Հիմնական գողությունն ու թալանը կատարվում էր թղթի վրա։ Վարչատնտեսական շենքերի լռության մեջ, ելքի եւ մուտքի հաստափոր գրքերում։ Այդ ամենի մասին ես իմացա միայն հետո, ավելի ուշ։ Իսկ մինչ այդ թափառում էի ինչ որ չներկված վագոնների արանքում։ Օրը ամպամած էր ու խոնավ։ Հորիզոնը պարուրվել էր լայն ծխի շերտով։ Հրդեհային ստենդի մոտ պառկած էին չորս անտեր շներ։ Հանկարծ լսեցի ինչ որ մեկի ձայնը



-Հեյ, այ պարապ, արի օգնի։



«Պարապը» հաստատ ես էի։ Ուզում էի չլսելու տալ ու հեռանա։ Միշտ արձագանքում եմ ամենաֆանտաստիկ կանչերին։ Ընդ որում, առանձնահատուկ պատրաստակամությամբ։ Այնուամենայնիվ ես ուղղվեցի դեպի ձայնի կողմը։ Տեսա պահեստի բաց դուռ։ Այնտեղից մի անլվա կին էր նայում



-Դու, հա, դու,- լսեցի։



Ու հետո՝



-Օգնի վերեւի շարքից արկղը վերցնենք։ Ես մտա պահեստ։ Այնտեղ շոգ էր ու կիսամութ։ Կաղամբով լցված արկղերի արանքներում կանայք էին աշխատում։ Մոտ տասներկու հոգի էին եւ բոլորը մերկ։ Ավելի շուտ՝ կիսամերկ, ինչն ավելի սարսափելի էր։



*****



Հետադարձի ճանապարհին ես կրկին մոլորվեցի եւ այս անգամ վերջնականապես։ Անցա ջրամատակարարման բաքի մոտով։ Քայլեի դեպի լճակի ափը։ Հետո արդեն արահետն ինձ տարավ դեպի անցուղի։ Հասա մի երկհարկանի շենքի մոտ, որտեղից հիվանդանոցա-խոհանոցային հոտ էր գալիս։ Անցնող տղաներից մեկին հարցրեցի



-Սա ինչ է։



-Սննդի բլոկն է։ Մի քանի րոպեից խոտերի մեջ տեսա նեղգիծ երկաթուղու ռելսերը եւ հենց այդտեղ էլ նկատեցի համակուրսեցիներիս՝ Լեբեդեւին եւ Զայչենկոյին։



-Ահա նա, ահա նա։ Բրիգադիրը դանդաղ նայեց վրաս ու հարցրեց



-Ուր էիր կորել։



-Փնտրում էի,- ասացի,- չորրորդ սառնարանն էի փնտրում։



-Գտա՞ր։



-Դեռ ոչ։



-Ուրեմն մեզ հետ արի։



-Բա թղթերը՞։



-Ինչ թուղթ։



-Հաշիվ-ապրանքագրերը, որ վերցնելու եմ Միշչուկից։ Այդ պահին բրիգադիրին կանգնեցրեց մի կին, ձեռքին պորտֆել։



-Ընկեր Միշչու՞կ։



-Այո,- պատասխանեց բրիգադիրը։ Կինը պորտֆելից հանեց Չայկովսկու կիսանդրին։ Բրիգադիրին մեկնեց կապույտ գույնի մի տեղեկանք։ -Ստորագրեք, սա երկրորդ եռամսյակի համար է։ «Սա ինչ հիմարություն է»,- ակամա մտածեցի ես։



*****



-Ինչ անեմ, սիրտս բարի է, ամեն կայարանում մարդիկ մոտենում են ու խնդրում՝ խաղող տուր, ես էլ տալիս եմ։



-Տասնվեց տոննա՞։ Լավ մի բան կանենք, կեսը կնկարենք։



-Գողացիր բայց խղճով,- հարեց աշխատողներից մեկը երկաթուղայինին, որտեղ ապրանք էինք բեռնում եւ նայեց բրիգադիրին։ Բոլորս լուռ էինք։



*****



-Միթե դուք համալսարան եք ավարտել,- հարցրի ես։



-Իհարկե, եւ այն էլ գերազանցությամբ։



-Իսկ ինչ եք անում այստեղ։



-Իսկ որտեղ լինեմ։ Որտեղ եմ ես աշխատելու ըստ ձեզ։ Դպրոցում։ Ու ինչ եմ այնտեղ գողանալու՝ կավիճները։ Աշխատանքի տեղավորվելիս, դուք պետք է նախ մտածես՝ ինչը եւ ոնց։ Ինչ կարող եմ ես գողանալ։ Որտեղ կարող եմ գողանալ։ Եւ ինչպես կարող եմ գողանալ։ Հասկացա՞ր։ Դե լավ է։ Ամեն ինչ լավ կլինի, հենց որ երեկոյան փող լինի գրպանումդ։ Այսպես ավարտվեց իմ պատանեկությունը։ Այսպես ես դարձա նախ գող, ու հետո՝ տղամարդ։ Իսկ միայնակ, անհեթեթ ու անտարբեր երիտասարդությունս դեռ առջեւում էր։



**Հատված Սերգեյ Դովլաթովի «Խաղողը» պատմվածքից**