ԱՊՀ տարածքում մոտ 10 հազար քաղաքացի հետախուզվում է ահաբեկչության համար

ԱՊՀ տարածքում մոտ 10 հազար քաղաքացի հետախուզվում է ահաբեկչության համար
ԱՊՀ Հակաահաբեկչական կենտրոնի ղեկավար գեներալ գնդապետ Անդրեյ Նովիկովը հայտարարել է, որ մոտ 10 հազար քաղաքացի ԱՊՀ տարածքից գտնվում է միջազգային հետախուզման տակ՝ ծայրահեղականության եւ ահաբեկչության մեղադրանքների հատկանիշներով։ Այս մասին հայտնում է «РИА Новости» լրատվական գործակալությունը։



Նա նշել է, որ ներկայացվածը սեպտեմբեր ամսվա դրությամբ գոյություն ունեցող վիճակագրությանն է վերաբերվում։ «Ավելի քան 9 հազար ԱՊՀ քաղաքացի, որոնցից 5 հազարը՝ վարձկաններ, այսինքն անձինք, ովքեր մասնակցել են մարտական գործողությունների երրորդ երկրներում՝ անօրինական զինված խմբավորումների եւ միջազգային ահաբեկչական կազմակերպությունների կազմում»,- մանրամասնել է գեներալ Նովիկովը։