Սերգեյ Լավրովի կատակը՝ Պորոշենկոյի հասցեին

Սերգեյ Լավրովի կատակը՝ Պորոշենկոյի հասցեին
ՄԱԿ Նյու Յորքի կենտրոնակայանում կուրիոզային դեպք է տեղի ունեցել։ Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն ինչ-որ միջոցառման շտապելիս, խառնել է սենյակների դռները եւ մուտք է գործել այն սենյակը, որտեղ գտնվել է ռուսական պատվիրակությունը՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի գլխավորությամբ։



Պորոշենկոն արագ ներողություն է խնդրել եւ դուրս եկել։ Ռուսական ԶԼՄ-ների ներկայացուցիչները փորձել են հարցեր տալ, սակայն Ուկրաինայի նախագահը հայտարարել է, որ չի պատասխանի դրանց, քանի որ համարում է, որ ռուսական ԶԼՄ-ները ֆեյք նյուզ են։ Ինչպես գրում է «Коммерсантъ»-ը, երբ Պորոշենկոն արդեն դուրս է եկել ռուսական պատվիրակության սենյակից, Լավրովը կատակել է նրա հետեւից՝ ասելով․ «Գուցե զուգարանի դուռն էր խառնել»։