Ռուսաստանի հետ հաշտության պայմանագիրը կարեւոր է․ Սինդձո Աբե

Ռուսաստանի հետ հաշտության պայմանագիրը կարեւոր է․ Սինդձո Աբե
Ճապոնիայի վարչապետ Սինդձո Աբեն հայտարարել է, որ Ռուսաստանի հետ հաշտության պայմանագրի ստորագրումը կարեւոր է Ասիայում ընդհանուր խաղաղության եւ զարգացման համար լավ հիմք կհանդիսանա։ Այս մասին հայտնում է «[РИА Новости»](http://ria.ru/) լրատվական գործակալությունը։ Նա նկատել է, որ Ռուսաստանն ու Ճապոնիան ներկայումս փորձում են լուծել այն խնդիրը, որը արդեն 70 տարեկան է։ Վարչապետ Աբեն ընդգծել է, որ հաշտության պայմանագրի ստորագրումն անհրաժեշտություն է եւ այս մտայնությամբ էլ ինքը կհանդիպի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։



«Շնորհիվ Ռուսաստանի եւ Ճապոնիայի միջեւ խաղաղության պայմանագրի, Հյուսիս-Արեւելյան Ասիան կստանա ավելի հզոր եւ ամուր անկյունաքար խաղաղության եւ զարգացման համար»,- ասել է Ճապոնիայի վարչապետը։