ԻՊ ահաբեկչական խմբավորումը փորձում է հաստատվել Կենտրոնական Ասիայում

ԻՊ ահաբեկչական խմբավորումը փորձում է հաստատվել Կենտրոնական Ասիայում
ԱՊՀ Հակաահաբեկչական կենտրոնի ղեկավար գեներալ գնդապետ Անդրեյ Նովիկովը հայտարարել է, որ ԻՊ ահաբեկչական խմբավորման զինյալները փորձում են հաստատվել Կենտրոնական Ասիայի երկրներում։ Այս մասին հայտնում է «РИА Новости» լրատվական գործակալությունը։



Նշենք, որ ԱՊՀ բարձրաստիճան ռազմական պաշտոնյան այս հայտարարությունն արել է «Իսիկ-Կուլ-Հակաահաբեկչություն-2018» զորավարժությունների ժամանակ։ Գեներալ Նովիկովը նկատել է, որ ԻՊ զինյալները ցանկանում են խնդրահարույց օջախներ ստեղծել Կենտրոնական Ասիայում, ինչպես նաեւ ձեւավորել հզոր հենակետ այսպես ասած խալիֆաթի համար, այդպիսով իրական սպառնալիքներ հեղինակելով ոչ միայն Ղրղզստանի, այլ նաեւ ողջ Կենտրոնա-Ասիական ռեգիոնի համար։



Նշենք, որ ԱՊՀ Հակաահաբեկչական կենտրոնի ղեկավարը նաեւ ասել է, որ իրենց նպատակներին հասնելու դեպքում ահաբեկիչները կսկսեն գործի դնել այսպես կոչված «քնեցված դամաաթները»։



Նշենք նաեւ, որ ԻՊ-ը փորձում է արմատակալել նաեւ Աֆղանստանում եւ Պակիստանում։